Բրիտանիայի եւ Կանադայի ԱԳ նախարարները Լեռնային Ղարաբաղում կրակի անհապաղ դադարեցման կոչ են արել
Մեծ Բրիտանիայի եւ Կանադայի ԱԳ նախարարներ Դոմինիկ Ռաաբը եւ Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը Լեռնային Ղարաբաղում հակամարտության կողմերին կրակի անհապաղ դադարեցման եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հակամարտության կարգավորման բանակցությունների վերսկսման կոչ են արել։ Երկու երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը հրապարակվել է Ֆորին օֆիսի կայքում։
«Կանադան եւ Մեծ Բրիտանիան խորապես մտահոգված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծի ամբողջ երկայնքով խոշորամասշտաբ ռազմական գործողությունների մասին տեղեկություններով։ Խոր մտահոգություն են հարուցում բնակավայրերի գնդակոծությունների եւ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին տեղեկությունները։ Մենք ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման, հրադադարի մասին համաձայնագրին հետեւելու եւ քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու կոչ ենք անում»,- նշված է մամուլի հաղորդագրության մեջ։
Երկու երկրների նախարարները նաեւ շեշտել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է հիմնված լինի բռնության չկիրառման սկզբունքի վրա եւ ներառի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հաստատված բանակցությունների միջոցով խաղաղ կարգավորումը։ «Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին եւ լիովին աջակցում ենք [խմբի] համանախագահների երեկվա հայտարարությունը»,- նշված է համատեղ հայտարարության մեջ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին