Կոչ եմ անում անհապաղ նվազեցնել լարվածությունը, վերականգնել հրադադարը և վերսկսել բանակցությունները
Միացյալ Նահանգները պետք է շփման գծի երկայնքով ավելի շատ դիտորդներ ներգրավի և կոչ անի Ռուսաստանին դադարեցնել ցինիկաբար զենքի տրամադրումը երկու կողմերին: Այս մասին «Ամերիկայի ձայն»ի հաղորդմամբ, հայտնել է ԱՄՆ նախագահի թեկնածու, դեմոկրատ Ջո Բայդենը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսմանը:
«Խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների բռնկման առիթով և կոչ եմ անում անհապաղ նվազեցնել լարվածությունը, վերականգնել հրադադարը և վերսկսել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Միացյալ Նահանգները պետք է շփման գծի երկայնքով ավելի շատ դիտորդներ ներգրավի և կոչ անի Ռուսաստանին դադարեցնել ցինիկաբար զենքի տրամադրումը երկու կողմերին, միաժամանակ վերանայի անվտանգությանն ուղղված մեր սեփական ծրագրերը՝ վստահ լինելու համար, որ տրամադրվող որևէ ռազմական միջոց չի կիրառվի հարձակման համար»,- հայտնել է նա:
Ըստ դեմոկրատ թեկնածուի՝ Թրամփի վարչակազմը նաև պետք է ուժեղացնի իր դիվանագիտական ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներ Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ՝ խաղաղ կարգավորմանը հասնելու և վստահության ամրապնդման միջոցներն աջակցելու համար:
«Ռազմական գործողությունների բռնկումը Լեռնային Ղարաբաղում սպառնում է աճել ավելի մեծ տարածաշրջանային հակամարտության, և այդ պատճառով տարածաշրջանի երրորդ կողմերը պետք է հեռու մնան այս հակամարտությանը ներգրավվելուց, իսկ Մինսկի խմբի միջնորդները պետք է նվազեցնեն լարվածությունը և վերադառնան բանակցություններին»,- ասել է նա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին