Ամերիկացի կոնգրեսականը Թուրքիային դատապարտել է Ադրբեջանին Արցախի վրա հարձակվելուն դրդելու պատճառով
Ամերիկացի կոնգրեսական Դեւիդ Չիչիլինեն Թուրքիային դատապարտել է Ադրբեջանին Արցախի վրա հարձակվելուն օժանդակելու եւ դրդելու պատճառով։
«Ադրբեջանի Զինված ուժերը Լեռնային Ղարաբաղում շփման գծի ամբողջ երկայնքով խաղաղ բնակավայրերի ու բնակիչների, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտի վրա հարվածներ է հասցրել «օդ-երկիր» դասի հրթիռներով։ Սա Հայաստանի հյուսիսային սահմանի դեմ ռազմական ագրեսիայի շարունակությունն է, որը սկսվեց 2020 թվականի հուլիսին, երբ Ադրբեջանի իշխանությունները սպառնացել էին հարվածել Երեւանից ոչ հեռու գտնվող Մեծամորի ատոմային էլեկտրակայանին։ Վերջին հարձակումը եւս մեկ անգամ վկայում է Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի աղաղակող խախտման մասին։
Թուրքիայի նախագահի եւ պաշտպանության նախարարի վերջին գործողությունները, որոնք ադրբեջանցի զինվորներին նահատակներ էին անվանել, աջակցության մասին հայտարարությունները, որն Անկարան կարող է ցուցաբերել, ինչպես նաեւ Հայաստանի նախազգուշացումները՝ «կրակի հետ չխալու» մասին, մտահոգություն են առաջացնում»,- ասել է Չիչիլինեն։
«Ես վճռականորեն դատապարտում եմ հայերի դեմ Ադրբեջանի ագրեսիան եւ Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների բազմիցս կրկնվող էսկալացիան»,- նշված է կոնգրեսականի հայտարարության մեջ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին