Մարդկությունը սպառնալիքի տակ է հարուստների պատճառով
Մոլորակի ամենահարուստ մարդիկ (63 միլիոն մարդ) մթնոլորտ կրկնակի ավելի շատ ջերմոցային գազերի արտանետման պատճառ են դառնում, քան մարդկության ամենաաղքատ 50 տոկոսը: Այս մասին ասվում է Oxfam բարեգործական կազմակերպության հետազոտության մեջ:
Հարուստները սպառում են հսկայական քանակությամբ ապրանքներ եւ ծառայություններ, ինչը սպառնում է մարդկությանը կլիմայական աղետով: Պարզվել է, որ ամենահարուստ մարդկանց 10 տոկոսին 1990-2015 թվականներին բաժին է ընկել բոլոր վնասակար արտանետումների կեսից ավելին (52 տոկոս): Oxfam-ի կլիմայական քաղաքականության ղեկավար Թիմ Գորը ասում է, որ գերսպառումը խորացնում է կլիմայի ճգնաժամը, իսկ աղքատներն ու երիտասարդները վճարում են դրա համար:
Զեկույցը կոչ է անում բարձրացնել հարկերը բարձր արտանետումների այնպիսի աղբյուրների համար, ինչպիսիք են մասնավոր ինքնաթիռները, սպորտային մեքենաները եւ ամենագնացները:
Ավելի վաղ գործարար Բիլ Գեյթսը օդի աղտոտման հետեւանքներն անվանել էր նույնքան կործանարար, որքան կորոնավիրուսի համավարակը: Իր բլոգում միլիարդատերն ու բարերարը կլիմայական աղետ է կանխատեսել առաջիկա տասնամյակների ընթացքում: Որպես աղետի կանխարգելում՝ գործարարն առաջարկում է արմատապես կրճատել մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումների քանակը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին