Հնդիկ ճարտարապետները որոշել են «տերևներից» աշտարակ կառուցել
Հնդկական NUDES բյուրոյի ճարտարապետները նոր աշտարակ են նախագծել , որն ունենալու է գլանաձև տեսք ճակատային հատվածը ծածկված է լինելու արևային վահանակներով, որոնք նման են լինելու տերևների։ Այս մասին հայտնում է Designboom-ը:
Գլանաձև աշտարակը հետագայում կանվանվի «արևի ծառ»։ Աշտարակի ներսում ճարտարապետները, որոշել են դեպի պատշգամբներ տանող հատվածը լայն միջանքներով նախագծել։ Իսկ հարկերում տեղադրել ապակե ծածկույթներ, որտեղից կբացվի համայնապատկերային տեսարան: Աշտարակի հիմնական նյութերը կլինեն փայտը և պողպատը: Հնդիկ ճարտարապետների նպատակն է ստեղծել պասիվ սպառման շենք և կատարել ևս մեկ քայլ կլիմայի փոփոխության դեմ պայքարում: Հետևաբար, էներգիայի հիմնական աղբյուրը արևային վահանակներով «տերևներն» են: Առայժմ հայտնի չէ, NUDES նախագիծը կյանքի կկոչվի թե ոչ , պարզ չէ նաև թե, որտեղ են ճարտարապետները նախատեսում կառուցել աշտարակը:
Ավելի վաղ՝ օգոստոսին ԱՄՆ-ում էր նման տարբերվող նախագծով՝ երկնաքեր կառուցվել «պտտվող» ճակատով: Արտասովոր դիզայնը նախատեսված է էներգախնայողության համար: Ամբողջ շենքը գրեթե 50 տոկոսով թափանցիկ է և հագեցած է անձրևաջրերի հավաքման համակարգով: Դրա համար այն ստացել է LEED Gold կայունության սերտիֆիկացում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին