Բելառուսի հետ պետական սահմանը կարող է փակվել նաեւ Լեհաստանի եւ Լիտվայի կողմից
Բելառուսի հետ պետական սահմանը կարող է փակվել Լեհաստանի եւ Լիտվայի կողմից: Այսպես են արձագանքել Լիտվայի եւ Լեհաստանի նախագահներ Գիտանաս Նաուսեդան եւ Անջեյ Դուդան նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանն ուրբաթ կայացած հեռախոսազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Լիտվայի ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Որոշ երկրների իշխանությունները պարզապես մոռանում են, որ միջազգային հարաբերություններում գործում է հայելու սկզբունքը: Սահմանները կարելի է փակել երկու կողմից էլ»:
Նա Մինսկի գործողություններն «առանց կոնկրետ հիմքերի սադրանք է» համարել: Իրավիճակը քննարկելուց հետո նախագահները նշել են, որ «դեռ ոչ մի ակտիվ գործողություն չկա, որ կհաստատեն Բելառուսի սպառնալիքները»:
Ուրբաթ օրը Լիտվայի ՆԳՆ ղեկավար Ռիտա Տամաշյունենեն ասել է, որ Բելառուսի հետ սահմանին իրավիճակը մնում է նորմալ, փոփոխություններ չկան, տրանսպորտի շարժն իրականացվում է ինչպես միշտ: Վարչապետ Սաուլյուս Սկվերնյալիսը հայտարարել է, որ եթե Բելառուսը փակի սահմանը, Լիտվան որպես պատասխան ադեկվատ միջոցներ կձեռնարկի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին