ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակ․ Հայաստանը բարելավել է իր դիրքերը
ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների համաշխարհային դասակարգման աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը բարելավել է իր դիրքը մեկ տեղով և զբաղեցնում է 101-րդ հորիզոնականը։
Նախորդ դասակարգման աղյուսակում մեր հավաքականը զբաղեցնում էր 102-րդ տեղը։ Մեր հավաքականն այժմ իր ակտիվում ունի 1215 միավոր՝ նախորդ 1213-ի փոխարեն։ Հայաստանի հավաքականը կիսում է 101-րդ հորիզոնականը Լիբիայի հավաքականի հետ։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի խաղարկությունում պարտվել էր Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն (2-1), իսկ Երևանում 2-0 հաշվով հաղթել էր Էստոնիայի հավաքականին։
Համաշխարհային դասակարգման ցուցակը շարունակում է գլխավորել Բելգիայի հավաքականը։ Բելգիացիներին հաջորդում են աշխարհի ներկայիս չեմպիոն Ֆրանսիան, աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիան, իսկ հետո Անգլիան, Պորտուգալիան։
Ազգերի լիգայի խաղարկությունում մեր խմբում ընդգրկված հավաքականներից ամնեաբարձր դիրքն ունի Հյուսիսային Մակեդոնիան՝ 66-րդ տեղ, Վրաստանը՝ 89-րդն է, իսկ Էստոնիայի հավաքականը զբաղեցնում է 108-րդ հորիզոնականը:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում