Բոլթոնի նկատմամբ հետաքննություն է ընթանում` նրա հուշերում գաղտնի տեղեկատվության հնարավոր բացահայտման համար
Նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը հետաքննվում է իր հուշերում գաղտնի տեղեկատվության հնարավոր բացահայտման համար:
ԱՄՆ արդարադատության նախարարությունը քրեական գործը հարուցել էր այն բանից հետո, երբ չի կարողացել կասեցնել «Սենյակը, որտեղ դա տեղի է ունեցել» գրքի հրապարակումը: Բոլթոնը հերքում է բոլոր մեղադրանքները:
Գրքում Թրամփը ներկայացված է որպես նախագահ, որը տեղյակ չէ աշխարհաքաղաքական փաստերից: Բոլթոնը, ով որպես Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական է աշխատել 2018-19 թվականներին, նաեւ պնդում է, որ նախագահի որոշումները թելադրված են վերընտրվելու ցանկությամբ:
Թրամփը հասկացրել է, որ ցանկանում է իր նախկին օգնականին պատասխանատվության ենթարկել` «ծայրաստիճան ոչ կոմպետենտ» եւ «ստախոս» անվանելով նրան:
Գործը կկենտրոնանա Բոլթոնի այն պնդման վրա, որ իր ձեռագիրն անցել է ազգային անվտանգության նախնական ստուգումը, ինչպես նաեւ` քննադատների այն հայտարարությունների բրա, որ գիրքը ավարտված չէր:
Արդարադատության դեպարտամենտի կողմից հրավիրված մեծ ժյուրին Simon & Schuster հրատարակչական ընկերությանը եւ Բոլթոնին ներկայացնող Javelin Agency գործակալությանը դատարան ներկայանալու պաշտոնական ծանուցագրեր է ուղարկել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին