Թուրքիայում 5-աստղանի հյուրանոցի աշխատակիցը 15-ամյա ռուս աղջկա է բռնաբարել
Թուրքական Անթալիա քաղաքի 5-աստղանի հյուրանոցներից մեկում մատուցողը բռնաբարել է Ալյոնա անվամբ 15-ամյա ռուս աղջկան, ինչից հետո փորձել է սպանել նրան: Այս մասին տեղեկացնում է haberler.com կայքը:
Դեպքից անմիջապես հետո Ալյոնան պահանջել է ոստիկանություն կանչել, սակայն նրա պահանջը բավարարվել է միայն որոշ ժամանակ անց, քանի որ հյուրանոցի աշխատակիցները փորձել են թաքցնել տեղի ունեցածը` մտածելով հյուրանոցի հեղինակության մասին, սակայն աղջկա ծնողները դա թույլ չեն տվել:
Օգնություն չստանալով ՝ տուժածի ընտանիքն ուղևորվել է ոստիկանության մոտակա բաժին՝ հաղորդում տալու: Նրանք կապվել են նաև Անթալիայում Ռուսաստանի հյուպատոս Իվան Ստեպանովի հետ, որն իր հերթին անմիջապես կապվել է Թուրքիայի զբոսաշրջության նախարարության և Միջերկրածովյան զբոսաշրջային հյուրանոցատերերի ասոցիացիայի հետ:
«Հյուրանոցի այս դիրքորոշումը չի համապատասխանում հյուրընկալության սկզբունքներին»,- հայտնել է Ստեպանովը և հորդորել է հանրայնացնել միջադեպը:
Հյուրանոցի ներկայացուցիչները մինչ այժմ հերքում են իրենց աշխատակցի մեղավորությունը: Մենեջեր Ֆաթմա Դողանը վստահեցնում է, որ մատուցողն արդեն 4 տարի աշխատում է հյուրանոցում և ունակ չէ նման քայլի:
«Նա տեսել է, որ ռուս աղջիկը համբուրվել է մեկ այլ հանգստացողի հետ: Հետո աղջիկը կանգնեցրել է նրան, երբ վերջինս անցել է իր համարի կողքով, և խնդրել, որ տեսածը մայրիկին չպատմի: Մեղադրանքները ծագել են այս երկխոսությունից հետո»,-պատմել է մենեջերը:
Գործով հետաքննությունը շարունակվում է:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Մադելին Շարաֆյանը «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը ներկայացել է հայ դիզայների զգեստով
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց․ ուր դիմել
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է