Գերմանացի մարմնավաճառները զայրացած են համավարակի կապակցությամբ աշխատել չկարողանալու պատճառով
Գերմանացի մարմնավաճառները զայրացած են COVID-19-ի համավարակի հետ կապված աշխատելու իրենց անկարողությունից եւ չեն պատրաստվում հանդուրժել դա:
«Կորոնավիրուսի դարաշրջանում քաղաքական գործիչները մեզ վատ են վերաբերվել: Նրանք միտումնավոր անտեսել են մեզ: Ոչ մեկին չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում մեզ` մարմնավաճառների հետ: Բայց մենք համակարգային առումով հավասար ենք վարսավիրներին»,- Deutsche Welle-ի հետ զրույցում ասել է Սեքս ծառայությունների դաշնային ասոցիացիայի համահիմնադիր, 58-ամյա Սթեֆանի Քլեոն:
Մարտի 16-ին գերմանական իշխանություններն արգելել էին սեքս բիզնեսը Գերմանիայի բոլոր դաշնային նահանգներում: Հասարակաց տները, կարմիր լապտերների թաղամասերը փակ են, թերեւս` պաշտոնապես: Մարմնավաճառները գործն իրենց ձեռքն են վերցրել: Նրանք հարմարվել են ճգնաժամին` աշխատելով ընդհատակյա եւ առցանց` ապօրինի, երբեմն առանց պաշտպանության:
Քլեոն ասել է, որ վստահ է` գերմանացի մարմնավաճառները կկարողանան աշխատել` չնայած COVID-19-ի սպառնալիքին, սոցիալական հեռավորությանն ու դիմակ կրելու պահանջներին: «Մենք պետք է ավելի ստեղծագործ լինենք եւ հիշենք պակաս մեխանիկական սեքսուալ պրակտիկաների մասին, որոնք նախկինում ճնշում կամ մոռանում էինք»,- ասել է նա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին