Ռեպեր T-killah-ն կնոջ ծննդյան օրը կորցրել է գիտակցությունը (տեսանյութ)
Ռեփեր Ալեքսանդր Տարասովը, որը հայտնի է T-killah կեղծանվամբ, կնոջ ծննդյան տոնին կորցրել է գիտակցությունը։ Զույգն ու հյուրերը նշել են բլոգերի 31-ամյակը, որը հայտնի է որպես Մարիա Kakdela։
Երեկույթի ամենաթեժ պահին երգչի վիճակը վատացել է. նա կորցրել է գիտակցությունն ու ընկել հատակին, ինչից հետո նրա բերանից փրփուր է դուրս եկել։ Ռեփերի կինն անմիջապես նետվել է Տարասովի մոտ, պահել նրա գլուխն ու սկսել մաքրել դեմքը։ Միջոցառման հյուրերին դահլիճից դուրս են ուղեկցել՝ խնդրելով չնկարել ընկած երաժիշտին։
Ոչ ոքի չեն հայտնել, թե ինչ է տեղի ունեցել T-Killah-ի հետ։ Միայն նշել են, որ ռեփերի համար անմիջապես շտապօգնությւոն են հրավիրել, սակայն այդ ժամանակ նա արդեն իսկ մասնակիորեն գիտակցության էր եկել եւ հրաժարվել է հիվանդանոց գնալ, հայտնել է Telegram-յան Yobajur ալիքը։
«Էքսպերս Գազետա»-ն նշում է, որ ռեփերի գիտակցության կորուստն ընդամենը կատակ էր, որին արտիստը դիմել է՝ իր նոր «Мария» տեսահոլովակը գովազդելու համար, որը թողարկվել է նույն օրը։ Տարասովը հոլովակը նկարահանել է կնոջ ծննդյան օրվա առիթով, եւ ինչպես բլոգերը հայտնել է Instagram-յան էջի Stories բաժնում, կատակն անակնկալ էր նաեւ իր համար, այնպես էր նա ի սկզբանե լուրջ վախեցել է։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին