«Նույնիսկ չգիտեմ՝ արդյո՞ք կապիկ ասելու իրավունք ունենք». Սարկոզին հայտնվել է ռասիստական սկանդալի կիզակետում
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հայտնվել է ռասիզմին առնչվող սկանդալի կիզակետում այն բանից հետո, երբ հարցրել է՝ արդյոք մարդկանց կապիկ անվանելն ընդունելի է:
Ինչպես նշում է Daily Mail-ը, ամեն ինչ սկսվել է նրանից, որ 65-ամյա Սարկոզին Daily TV-ի եթերում քննարկման ժամանակ ասել է, որ «նեգր» բառի գործածությունը պետք է թույլատրելի լինի:
Նախկին նախագահին առանձնապես տխրեցրել է այն հանգամանքը, որ անգլիացի գրող Ագաթա Քրիստիի «Տասը փոքրիկ սևամորթները» դետեկտիվ վեպի անվանումը փոփոխության է ենթարկվել. այժմ Ֆրանսիայում գիրքը կվաճառվի «Նրանք տասն էին» վերնագրով:
«Սա իրենց քիթը վեր ցցող էլիտաների կամքն է: Նրանք նման են կապիկների, որոնք ոչ ոքի չեն լսում: Ես նույնիսկ չգիտեմ՝ արդյո՞ք մենք կապիկ ասելու իրավունք ունենք: Ի՞նչ ենք մենք հիմա ասում՝ տասը փոքրիկ զինվորնե՞րը. սա՞ է հասարակության առաջընթացը: Միգուցե մենք կապիկ ասելու իրավունք ունենք, բայց առանց որևէ մեկին վիրավորելու»,-ասել է Սարկոզին:
Այս ելույթից հետո նախկին նախագահին մեղադրել են ռասիզմի համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին