Պուտինն ու Լավրովը Սերբիայի նախագահից ներողություն են խնդրել Զախարովայի ֆեյսբուքյան հրապարակման համար (լուսանկար)
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իրենից ներողություն են խնդրել ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի ֆեյսբուքյան հրապարակման համար: Այս մասին Սերբիայի ղեկավարն ասել է RTS հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ոչ Պուտինը, ոչ էլ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը երբևէ ինձնից ներողություն չէին խնդրել ինչ-որ բանի համար, բայց հիմա նրանք երկուսն էլ դա արել են, երբ ես նույնիսկ չէի հիշատակել դրա մասին (Զախարովայի գրառումը)»,-հայտարարել է Վուչիչը:
Նրա խոսքով ՝ Պուտինը ցույց է տվել «իր պարկեշտությունը» և նշել է, որ «Ռուսաստանը կամ ինքը անձամբ կանգնած չեն այդ հրապարակման ետևում»:
Հարցին այն մասին, թե արդյոք Սերբիայի նախագահը չի կարծում, որ Զախարովան չէր կարող այդ հրապարակումը կատարել առանց ղեկավարության հետ խորհրդակցելու, Վուչիչը նշել է, որ ամեն մեկը կարող է դատել դրա մասին յուրովի և կրկնել է, որ Պուտինն արդեն ներողություն է խնդրել իրենից:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն այցելել է Սպիտակ տուն, որտեղ սերբական պատվիրակությունը բանակցություններ է վարել ինքնահռչակ Կոսովոյի ներկայացուցիչների հետ ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ: Հանդիպումից հետո լուսանկար է հրապարակվել, որտեղ Վուչիչը նստած է Թրամփի դիմաց դրված աթոռին: Զախարովան մեկնաբանել է այդ լուսանկարը` հրապարակմանը կցելով «Հիմնական բնազդ» ֆիլմից «ոտքը ոտքի» վրա էրոտիկ տեսարանի լուսանկարը:



















































Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատան...
Երևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվել
ՀՌՀ-ն և ԵԽ-ն համատեղ աշխատաժողով անցկացրեցին տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համար
«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել է
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Հայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը
Համբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասը
Տավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ