Եվգենի Պետրոսյանը վաճառում է Սոչիում գտնվող անշարժ գույքը՝ Ստեպանենկոյին չտեսնելու համար
Ռուսաստանում հայտնի հումորիստ Եվգենի Պետրոսյանը վաճառում է անշարժ գույքը սեւծովյան ափին՝ նախկին կնոջը՝ Ելենա Ստեպանոնկոյին չհանդիպելու համար։ Պետրոսյանի՝ Սոբիում բնակվող հարեւանները «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին պատմել են, որ «Կարմիր հրապարակ» բնակելի համալիրում չորս բնակարան կա ընդհանուր 200 մլն ռուբլի արժողությամբ։
«Նա ու Ստեպենենկոն այն գնել են 15 տարի առաջ։ Հիմա նրանք բնակարանները կբաժանեն դատական կարգով, ինչպես ասում է Պետրոսյանը, յուրաքանչյուրին երկու բնակարան բաժին կընկնի։ Բայց Եվգենի Վահանովիչը չի ցանկանում ապրել նախկին կնոջ կողքին։ Երբ դատական գործընթացներն ավարտվեն, նա պատրաստվում է վաճառել իր բոլոր հին բնակարանները։ Մեր տունը լավն է, սակայն նա չի ցանկանում հանդիպել Ստեպանենկոյին։ Նրանք կոնֆլիկտ ունեն, նա չի ցանկանում տեսնել Ստեպանենկոյին։ Կարծես թե նրանք միջեւ լուրջ տարաձայնություններ են»,- նշել են թերթի զրուցակիցները։
Բնակարանների հաջող վաճառքի դեպքում Պետրոսյանը չի պատրաստվում լքել սեւծովյան ափը։ Նա քաղաքի կենտրոնում նոր բնակարաններ է որոնում իր ու երիտասարդ կնոջ՝ Տատյանա Բրուխունովայի համար։ Հումորիստը ծրագրում է գնման վրա 40 մլն ռուբլի ծախսել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին