Մոտ 40 000 դոլար. ԱՄՆ-ում վաճառքի է հանվել Թրամփի ստորագրությամբ Աստվածաշունչը (լուսանկարներ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությամբ Աստվածաշունչը վաճառքի է հանվել գրեթե 40 հազար դոլարով, հաղորդում է TMZ-ն։
Նշվում է, որ հունիսի սկզբին Թրամփի ստորագրած Աստվածաշունչը վաճառվում է Moments in Time առցանց խանութում։ Հայտնի անձանց ստորագրություններով տարբեր իրերի վաճառքի և գնման ծառայությունների մատուցմմաբ զբաղվող խանութում Թրամփի ստորագրած Աստվածաշնչի գինը 37,5 հազար դոլար է:
Անցյալ տարի մի քանի ԶԼՄ-ներ հաղորդել էին, որ նրա ստորագրությամբ Աստվածաշունչն eBay առցանց խանութում վաճառվում է 325 դոլարով, սակայն ավելի ուշ փորձագետները հայտարարել էին, որ ստորագրությունը կեղծված է:
Հիշեցնենք, որ հունիսին երկրում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո սկսված անկարգությունների օրերին Թրամփը թիկնապահների և լրագրողների ուղեկցությամբ Աստվածաշունչը ձեռքին այցելել էր Սուրբ Հովհաննես եկեղեցի, որն ավերվել էր անկարգությունների ընթացքում։
Աջ ձեռքում պահելով Աստվածաշունչը՝ Թրամփը մոտեցել էր շենքին, բարձրացրել այն` ասելով․ «Աստված սեր է»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին