«Ինտերը» հայտարարեց Կոլարովի տեղափոխության մասին
Իտալական «Ռոմայի» սերբ պաշտպան Ալեքսանդր Կոլարովը մարզական կարիերան կշարունակի Միլանի «Ինտերում», տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Կողմերը կնքել են մեկ տարվա պայմանագիր, որը կունենա ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն:
«Ինտերը» 34-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց կվճարի 1.5 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Կոլարովը 2017-ի ամռանն անգլիական «Մանչեսթեր Սիթիից» է տեղափոխվել «Ռոմա», որի կազմում անցկացրել է 132 հանդիպում, դարձել 19 գոլի ու 20 գոլային փոխանցման հեղինակ: