Էր Ռիադը ձգտում է հասնել պաղեստինյան հարցի արդարացի եւ մշտական լուծման․ Սալման թագավոր
Էր Ռիադը ձգտում է հասնել պաղեստինյան հարցի արդարացի եւ մշտական լուծման։ Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսային զրույցում, փոխանցում է Reuters-ը։
Երկու առաջնորդների զրույցը կայացել է ԱՄՆ միջնորդությամբ Իսրայելի եւ ԱՄԷ-ի միջեւ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրին հասնելուց հետո։
Սալման թագավորը Թրամփին ասել է, որ գնահատում է խաղաղության աջակցության ԱՄՆ ջանքերը, եւ որ Սաուդյան Արաբիան ցանկանում է պաղեստինյան հարցի արդարացի եւ մշտական լուծում տեսնել Արաբական խաղաղ նախաձեռնության հիմքի վրա, որը թագավորությունն առաջարկել էր 2002 թվականին։
Այդ առաջարկի համաձայն՝ արաբական երկրներն Իսրայելին առաջարկել են հարաբերությունների կարգավորում պաղեստինցիների հետ պետականության մասին համաձայնագրի եւ 1967 թվականի մերձավորարեւելյան պատերազմի ժամանակ գրավված տարածքներից Իսրայելի լիակատար հեռանալու դիմաց։
Սաուդյան Արաբիան Իսրայելը չի ճանաչում։ Սակայն թագավորությունը սեպտեմբերին հայտարարել էր, որ Իսրայելին թույլ է տվել իր օդային տարածքն օգտագործել ԱՄԷ թռչելու համար։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին