Թութակը տիրուհուն «պատմել է» ամուսնու դավաճանության մասին
Իսրայելում թութակը բացահայտել է տիրոջ՝ երիտասարդ քարտուղարուհու հետ սիրային կապը, գրում է kp.ru-ն։
Նշվում է, որ կորոնավիրուսի համավարակի բռնկումից հետո տղամարդը սկսել է տնից աշխատել։ Որոշ ժամանակ անց գործարարի կինը նկատել է, որ 15 տարվա ընթացքում ընտանիքի բոլոր անդամների անունները սովորած թռչունը սկսել է հաճախ արտասանել անծանոթ մի կնոջ անուն։
Կնոջը համակած կասկածները վանելու համար՝ իսրայելցի գործարարը հայտնել է, որ վերջերս աշխատանքի է ընդունել նոր քարտուղարի և հաճախ է ստիպված լինում շփվել նրա հետ:
Նշվում է, որ ամուսնու պատասխանից չբավարարված կինը դիմել է մասնավոր խուզարկուների օգնությանը, որոնք որոշ ժամանակ անց պարզել են, որ նրա ամուսինը սիրային կապի մեջ է իր երիտասարդ քարտուղարուհու հետ։
Կինը ապահարզանի պահանջով դիմել է դատարան։ Ընդ որում, ամուսնական պայմանագրի պայմանների համաձայն՝ ամուսինը պարտավոր է նրան վճարել 2 մլն շեկել (գրեթե 600 հազար դոլար):


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին