Խորվաթիայի մայրաքաղաքում հարյուրավոր մարդիկ հակակորոնավիրուսային սահմանափակումների դեմ բողոքի ցույցի են դուրս եկել
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում հարյուր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել կառավարության սահմանած հակակորոնավիրուսային սահմանափակումների դեմ, հաղորդում է ТАСС-ը:
Մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում հավաքվածները «Ազատության փառատոն» անվամբ են բողոքի գործողություն անցկացրել, պահանջել դադարեցնել հակահամաճարակային սահմանափակումները՝ ցուցադրելով «Հանիր դիմակը, անջատիր հեռուստացույցն ու ապրիր առողջ թոքերով», «COVID-ը սուտ է, մենք բոլորս կորոնահիմարներ չենք», «Ծնողներն ու երեխաները դժգոհ են» վերտառությամբ պաստառներ:
Կազմակերպիչները բողոքի ակցիայի միջոցով հանդես են եկել ի պաշտպանություն մարդու իրավունքների ու ազատությունների ու հայտարարել, որ առողջությունը կորոնավիրուսից բացի հոգեբանական, ֆիզիկական, զգացմունքային ու մտավոր ասպեկտներ ունի:
Խորվաթիայում մինչ այժմ կորոնավիրուսով վարակման 11 739 դեպք է գրանցվել, 8 771 մարդ ապաքինվել է, 197-ը՝ մահացել:
Ապրիլի 27-ից մինչև մայիսի վերջ երկրում սահմանված սահմանափակումներն աստիճանաբար մեղմացվեցին: Վարակվածների թվի աստիճանական աճի պատճառով իշխանությունները պարտադիր դարձրեցին հանրային տրանսպորտում և հանրային վայրերում պաշտպանիչ դիմակներ կրելը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին