«Արարատը» պայմանագիր է կնքել սերբ դարպասապահի հետ
Սերբ դարպասապահ Սպասոյե Ստեֆանովիչը պայմանագիր է կնքել Երևանի «Արարատի» հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ստեֆանովիչը կարիերայի մեծ մասն անցկացրել է հայրենիքում: Խաղացել է նաև մակեդոնական «Սիլեկս» և «Սկպոյե», ֆիննական «Կայաանի» և ամերիկյան «Սոութ Ֆլորիդա Բուլզ» ակումբներում:
«Երբ ստացա «Արարատ» տեղափոխվելու առաջարկը. երկար չմտածեցի: Խոսեցի «Արարատում» խաղացող սերբ ֆուտբոլիստների հետ ու ընդունեցի առաջարկը: Նրանք ինձ միայն լավ բաներ պատմեցին պայմանների ու խաղադաշտերի մասին և հիմա տեսնում եմ, որ նրանց ասած ամեն բան համապատասխանում է իրականությանը:
Շատ եմ ցանկանում Հայաստանում չեմպիոն և գավաթակիր դառնալ: Մենք շատ լավ թիմ ու ֆուտբոլիստներ ունենք այդ նպատակին հասնելու համար»,- ասել է Ստեֆանովիչն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում