Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Աշխարհ

Բրազիլիայի դատարանն արգելել է երկրի նախագահի որդու ապօրինի հարստացման գործով հետաքննության նյութերի հրամարակումը

Ռիո դե Ժանեյրոյի դատարանն ուրբաթ արգելել է Globo ազգային հեռուստաընկերությանը նյութեր ցուցադրել երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուի որդու` սենատոր Ֆլավիո Բոլսոնարուի ապօրինի հարստացման սխեմայի հետաքննության վերաբերյալ, երբ նա տարածաշրջանային օրենսդիր մարմնի անդամ էր: Այս մասին ինքը` քաղաքական գործիչը, հայտարարել է Instagram-ի իր էջին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ես հենց նոր ստացա դատարանի որոշումը, որն արգելում է Globo-ին հրապարակել որեւէ փաստաթուղթ ինձ վերաբերող հետաքննությունից, որի նյութերը գաղտնի են: Ես թաքցնելու բան չունեմ, ես տվել եմ բոլոր պարզաբանումները, բայց առանձին ԶԼՄ-ների կողմից հորինվող պատմությունները գեղարվեստական ​​են` ուղղված իմ եւ նախագահ Ժաիր Բոլսոնարուի հեղինակության հանցավոր սեւացմանը»,- նշվում է հրատարակության մեջ:

Ինչպես նշել է պետության ղեկավարի որդին, դատավորը կարծում է, որ այդ նյութերի ցուցադրումը կխոչընդոտի քաղաքական գործչի պաշտպանության իրավունքի իրացմանը: Դատարանի որոշումը բրազիլական մամուլի մասնագիտական ​​ասոցիացիաները գրաքննության դրսեւորում են համարել, որն արգելված է երկրի սահմանադրությամբ:

2018-ի սկզբին հայտնի դարձավ, որ Բրազիլիայի ֆինանսական իշխանությունները Ֆլավիո Բոլսոնարուի հաշվին միջոցների կասկածելի տեղաշարժ են գրանցել: Ըստ Ֆինանսական գործունեության վերահսկման կոմիտեի (COAF` մարմին, որը վերահսկում է ֆինանսական գործարքները փողերի լվացման դեմ պայքարի համար), 2017-ի հունիսի 9-ից հուլիսի 13-ը Ֆլավիո Բոլսոնարուի հաշվին 48 փոխանցում է կատարվել` ընդհանուր առմամբ 96 հազար ռեալ (մոտ 26 հազար դոլար): COAF- ի զեկույցում նշվում էր նաեւ, որ բոլոր 48 դեպքերում միջոցները փոխանցվել են Ռիո դե Ժանեյրո նահանգի օրենսդիր ժողովի շենքում տեղակայված բանկոմատի միջոցով, որտեղ այդ ժամանակ աշխատում էր նախագահի որդին:

Ֆինանսական մարմինը կասկածելի էր համարել, որ փոխանցումները կատարվել են մաս-մաս` 2000 ռեալով (530 դոլար): Նրանց կարծիքով` դա կարող է պայմանավորված լինել միջոցների ծագումը թաքցնելու փորձով: Իր հերթին, Բոլսոնարու կրտսերն ասել էր, որ իր բանկային հաշվի կասկածելի միջոցները ստացվել են բնակարանի վաճառքից: Քաղաքական գործչի խոսքով` ըստ պայմանագրի բնակարանի գնորդը իրեն վճարման մի մասը տվել է կանխիկ, եւ հենց այդ միջոցներն էր նա իր հաշվին է փոխանցում բանկոմատի միջոցով:

Այս գործով հետաքննությունն ավարտվել էր այս շաբաթ: Ինչպես պարզել են իրավապահ մարմինների աշխատակիցները, Ֆլավիո Բոլսոնարուի աշխատակազմի նախկին ղեկավար Ֆաբրիցեո Կեյրոշի բանկային հաշիվներով 1.2 միլիոն ռեալ է անցել, իսկ Ռիո դե Ժանեյրոյի նախկին պատգամավորի գրասենյակի աշխատակազմից նրա հաշվին ավելի քան 2 միլիոն ռեալ է ուղարկվել: Ենթադրվում է, որ տնային կալանքի տակ գտնվող Կեյրոշը նախագահի որդու շահերից հանցագործ փողերի լվացման սխեմայի օպերատորն է: