Սերբիայի և Կոսովոյի ղեկավարները Թրամփի ներկայությամբ մի շարք պայմանավորվածություններ կստորագրեն
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և չճանաչված Կոսովոյի Հանրապետության վարչապետ Ավդուլա Հոթին սեպտեմբերի 4-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ կմասնակցեն պայմանավորվածությունների ստորագրման արարողության: Պայմանավորվածությունների բնույթի մասին որևէ տեղեկություն չկա: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում տալով ԱՄՆ նախագահի` Սպիտակ տան կողմից հրապարակված օրակարգին:
«11:05-ին (Երևանի ժամանակով 19:05) նախագահը կհետևի Սերբիայի Հանրապետության նախագահի և Կոսովոյի Հանրապետության վարչապետի մասնակցությամբ ստորագրման արարողությանը»,-ասված է փաստաթղթում:
Սպիտակ տունը չի տեղեկացրել, թե ինչ փաստաթղթեր են ստորագրելու Վուչիչն ու Հոթին:
Միևնույն ժամանակ, հինգշաբթի օրը Սերբիայի ղեկավարը հույս էր հայտնել մինչև ուրբաթ առավոտ Կոսովոյի հետ տնտեսական ոլորտում համաձայնություններ ձեռք բերելու մասին:
Արարողությունը տեղի կունենա Սպիտակ տանը`սահմանափակ քանակությամբ լրագրողների ներկայությամբ, այսպես կոչված, Ռուզվելտի սենյակում, որը գտնվում է պետության ղեկավարի պաշտոնական նստավայրի արևմտյան թևում: Այնուհետև Թրամփը, Վուչիչը և Հոթին կմասնակցեն եռակողմ բանակցությունների:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին