«Բարսելոնան» պատրաստ է խզել Ումտիտիի պայմանագիրը
Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը քննարկում է թիմի կենտրոնական պաշտպան Սամուել Ումտիտիի պայմանագիրը խզելու տարբերակը:
Cadena SER-ի հաղորդմամբ՝ ոչ մի ակումբ չի դիմել «Բարսելոնային» Ումտիտիին ձեռք բերելու նպատակով, սակայն Իսպանիայի փոխչեմպիոնի ղեկավարությունը չի ցանկանում թիմում պահել ֆրանսիացի պաշտպանին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» պատրաստ է անվճար հրաժարվել նաև ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի և չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալի ծառայություններից:
Սամուել Ումտիտիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս: