ՆԱՏՕ-ն պլանային հանդիպում կանցկացնի Նավալնու գործով
Ուրբաթ` սեպտեմբերի 4-ին, տեղի կունենա ՆԱՏՕ-ի չնախատեսված հանդիպումը` նվիրված Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնու թունավորմանը: Ակնկալվում է, որ այս հանդիպումից հետո Դաշինքի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ, որում նա Ռուսաստանի իշխանություններին կոչ կանի կատարել հետաքննություն անցկացնել այդ հանցագործության վերաբերյալ, փոխանցում է DW-ն:
«Միեւնույն ժամանակ, հավանականությունը, որ ՆԱՏՕ-ն կհայտարարի որոշ հեռահար միջոցառումների մասին (կապված Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների հետ), ներկայումս փոքր է, եւ` հատկապես այն պատճառով, որ մինչ այժմ թունավորման հավանական մեղավորներից եւ ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել», - նշում է dpa լրատվական գործակալությունը:
Օգոստոսի 20-ին, Տոմսկից Մոսկվա թռիչքի ժամանակ Նավալնին իրեն վատ էր զգացել ինքնաթիռում: Օդաչուներն արտակարգ վայրէջք էին կատարել Օմսկում, որտեղ քաղաքական գործիչը հոսպիտալացվել էր: Օգոստոսի 22-ին, իր հարազատների պնդմամբ եւ գերմանական իշխանությունների համաձայնությամբ, Նավալնին տեղափոխվել էր Բեռլինի «Շարիտե» կլինիկա` բուժման նպատակով: Նավալնին արդեն 16 օր բժշկական կոմայի մեջ է:
Սեպտեմբերի 2-ին Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտը, իսկ ավելի ուշ նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարություն արեցին այն մասին, որ ռուս քաղաքական գործիչը թունավորվել է «Նովիչոկ» խմբի ռազմական նյարդապարալիտիկ նյութով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին