Ռամոս. Արդար չէր լինի, եթե հաղթեր Գերմանիան
Իսպանիայի ազգային հավաքականի ավագ Սերխիո Ռամոսը խոսել է Ազգերի լիգայի առաջին տուրի՝ Գերմանիայի հետ խաղում գրանցված ոչ ոքիի մասին:
«Այս հանդիպումը ցույց տվեց, որ պետք է պայքարել մինչև վերջին վայրկյանը: Մենք լավ հանդիպում անցկացրեցինք և կարևոր միավոր վաստակեցինք:
Արդար չէր լինի, եթե հաղթեր Գերմանիան: Ուրախ եմ, որ մեր թիմում կան ֆուտբոլիստներ, որոնք պատրաստ են պայքարել մինչև վերջին վայրկյանը»,- Ռամոսի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Գերմանիա - Իսպանիա հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով: Իսպանիայի հավաքականին հանդիպման ավելացված ժամանակի 6-րդ րոպեին պարտությունից փրկեց «Վալենսիայի» հարձակվող Խոսե Լուիս Գայան:
Երեկ կայացած մյուս խաղերում գրանցվեցին հետեւյալ հաշիվները.
A լիգա խումբ 4
Ուկրաինա-Շվեյցարիա 2:1
B լիգա խումբ 3
Ռուսաստան-Սերբիա 3:1
Թուրքիա-Հունգարիա 0:1
B լիգա խումբ 4
Բուլղարիա-Իռլանդիա 1:1
Ֆինլանդիա-Ուելս 0:1
C լիգա խումբ 3
Մոլդովա-Կոսովո 1:1
Սլովենիա-Հունաստան 0:0
D լիգա խումբ 1
Լատվիա-Անդորրա 0:0
Ֆարերներ-Մալթա 3:2