Ձկնորսը ռեկորդային չափի սպիտակ լոքո է բռնել
ԱՄՆ Նյու Յորք նահանգում ձկնորսը ռեկորդային չափի սպիտակ լոքո է որսացել, հայտնում է Lenta-ն՝ հղում անելով NewYorkUpstate.com-ին:
Լաուդոնվիլ քաղաքից Քրիս Բրոքեթը Հուդզոնի ամենամեծ վտակում՝ Մոհոկ գետում որսացել է 77,47 սանտիմետր երկարությամբ ձուկ, որը կշռում է 5,4 կիլոգրամ: Նրա տեսակի պատկանելությունը որոշ կասկածներ է հարուցում: NewYorkUpstate.com-ը նշում է, որ նա կարծես սպիտակ լոքոյի եւ ջրանցքային լոքոյի խառնուրդ լինի:
Նյու Յորքի նահանգում սպիտակ լոքո բռնելու նախորդ ռեկորդը սահմանվել էր 1998 թվականին, երբ Ջո Սիլիկատոն Նոր Կրոտոնի ջրամբարում 4,76 կիլոգրամանոց լոքո էր բռնել:
Ռեկորդից առաջ Բրոքեթը եւ նրա ընկերը երկու երեկո անընդմեջ լոքո էին բռնում՝ դրա վրա օրական ծախսելով երեքից չորս ժամ: «Ես մեծացել եմ Քոնեքթիքութում գծավոր պերկես որսալով»,- խոստովանել է նա: «Երբ ինձ հաջողվում է մեծ ձուկ կպցնել, նա ինձանից չի փախչի»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Անգլիայի Ֆելթհեմ քաղաքում ընտանեկան խանութի տերերը մշտական հաճախորդի համար 136 կիլոգրամ քաշով հսկա լոքո են բերել: Մեծահասակ տղամարդուց էլ ծանր ձուկը բարձրացնելու համար երեք-չորս մարդ է պահանջվել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին