Ֆրանկոյի ընտանիքից ամրոց են խլում
Լա-Կորունյա նահանգի առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրեց, որ իսպանացի բռնապետ Ֆրանցիսկո Ֆրանկոյի ընտանիքը (1892-1975) պետք է պետությանը վերադարձնի Գալիցիայի Ինքնավար Համայնքում գտնվող Պասո դե Մեյրաս ամրոցը: Դատարանի որոշումը հրապարակվել է չորեքշաբթի օրը Իսպանիայի դատական իշխանության գլխավոր խորհրդի կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Դատարանն անվավեր է ճանաչել 1938 թվականին գույքի «նվիրատվությունը» նախկին բռնապետին, քանի որ այդ ժամանակ անհրաժեշտ իրավական պահանջները չեն բավարարվել: Նշվում է, որ անշարժ գույքը նվիրվել է պետության ղեկավարին, այլ ոչ թե անձամբ Ֆրանկոյին: Դատարանը նաեւ շինծու է համարել 1941 թվականի գործարքը, որը վերաբերում էր բնակավայրն Իսպանիայի նախկին կառավարչի սեփականությանը փոխանցելուն: Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել Լա Կորունյայի նահանգային դատարանում:
Ֆրանկոյի ընտանիքին մերժել են նաեւ գույքի խնամքի համար փոխհատուցում վճարելու հարցում: Ընդ որում, դատարանը մատնանշել է այն փաստը, որ պետությունը գումար է հատկացրել անշարժ գույքի պահպանման համար այն ժամանակ, երբ այն որպես բռնապետի ամառային նստավայր էր ծառայում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին