Ընտրողներին դուր են գալիս քաղաքական գործիչների ստերը
Իսպանացի գիտնականները փորձարարական ուսումնասիրություն են անցկացրել քաղաքների մի քանի հարյուր քաղաքապետերի մասնակցությամբ, որը ցույց է տվել, որ քաղաքական գործիչները հակված են ստելուն: Գիտափորձը, որի մասին գրում է Proceedings of the National Academy of Sciences պարբերականը, պարզել է մի հետաքրքիր փաստ. ընտրողներին դուր են գալիս քաղաքական գործիչների ստերը, փոխանցում է Planet-today-ը:
Փորձարկման շրջանակներում Իսպանիայի 816 քաղաքի քաղաքապետերին խնդրել էին մետաղադրամ գցել եւ ասել, թե որ կողմով է այն ընկել: Հավանականության տեսության համաձայն` մետաղադրամը պետք է ընկներ այս կամ այն կողմով մոտ 50/50 հավանականությամբ: Բայց գործնականում մետաղադրամի հաղթող կողմը (արծիվ) ինչ-որ կերպ բաժին էր ընկնում քաղաքական գործիչների 68 տոկոսին: Ակնհայտ է, որ նրանցից ոմանք ստել են, երբ գիտնականներին հայտնել են փորձի արդյունքների մասին:
Բարսելոնայի Պոմպեու Ֆաբրա համալսարանի աշխատակիցները պարզել են, որ Իսպանիայի երկու հիմնական քաղաքական կուսակցություններին պատկանող քաղաքական գործիչները շատ ավելի հաճախ են ստել, քան մյուսները: Բացի այդ, պարզվել է, որ այն քաղաքական գործիչները, ովքեր հակված չէին խաբեության, վերընտրման ավելի ցածր տեմպեր են ցույց տալիս: Այսինքն ՝ ազնվությունն իրականում այն որակը չէ, որն արդյունք է տալիս քաղաքականության մեջ:
«Մենք առաջին անգամ փորձարարորեն ապացուցեցինք, որ քաղաքական գործիչներն ավելի հաճախ են ստում, քան մնացած մարդիկ: Միեւնույն ժամանակ, ստելու հակումը կախված չէ սեռից. մենք կանանց եւ տղամարդկանց միջեւ էական տարբերություն չենք գտել»,- ասում են նախագծի հեղինակները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին