Նոր Գվինեայում կրկին երգող շների են գտել
Պարզվել է, որ ցեղատեսակը, որը անհետացած էր համարվում, դեռ գոյություն ունի, հաղորդում է Popmech-ը:
1970-ական թվականներից նորգվիենական երգող շունը համարվում էր անհետացած տեսակ:
«Նորգվիենական երգող շունը կրկին հայտնաբերվել է մարդկանց կողմից: Նոր Գվինեայից 8 տեսակ է բերվել ԱՄՆ եւ խաչասերվել միմյանց հետ»,-ասել է առողջության ամերիկյան ազգային ինստիտուտից բժիշկ Էլանի Օստանդերը:
Պարզվել է, որ այդ ընթացքում երգող շունն ապրել է Նոր Գվինեայի լեռներում, սակայն հայտնի է եղել մարդկանց այլ անվանմամբ՝ լեռնային վայրի շուն:
Հետազոտության հեղինակների խոսքով՝ լեռնային վայրի շների եւ երգող շների գենոմը նույնն է, սակայն բացատրվում է դա նրանով, որ դրանք ֆիզիկապես բաժանված են եղել մի քանի տասնյակ տարի: Իսկ մնացած ամեն ինչով դրանք նման են: Եվ գիտնականները վստահ են, որ այժմ խաչասերման միջոցով կհաջողվի հայտնաբերել «իրական երգող շանը»:
Բացի այդ, նրանք մտադիր են օգտվել հարմար առիթից եւ հետազոտել գենետիկայի ազդեցությունը վոկալիզացիայի վրա. բացառված չէ, որ գվինեական երգող շները կարող են օգնել բուժել մարդկանց մոտ ձայնային խախտումները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին