«Ես գիտեմ, որ լրագրողները կարծում են, թե նա հրեշ է, բայց ես երբեք հրեշ չեմ տեսել իմ առաջ». Դեպարդիոն պատմել է Պուտինի հետ հանդիպումների մասին
Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդիոն ֆրանսիական Canal+ հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ չի ցանկացել հանդիպել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, այն դեպքում, երբ բազմիցս հանդիպումներ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Ես երբեք չեմ հանդիպել (Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ)։ Զանգահարել է ինձ երկու-երեք անգամ... Սակայն ասել եմ՝ չեմ ցանկանում հանդիպել։ Դա իմ աշխարհը չէ... Ֆրանիսայում չեմ քվեարկել։ Քվեարկել եմ Ռուսաստանում, ռուսական դեսպանատանը»,- նշել է դերասանն ու հավելել, որ Ռուսաստանն այնքան էլ լավ չգիտի։
«Պաշտում եմ ռուսներին, նրանց գրականությունը, երաժշտությունը, մշակույթը։ Միևնույն ժամանակ գիտեմ, որ դժվար, բարդ երկիր է»,- ընդգծել է Դեպարդիոն։
Արտիստի խոսքով՝ Վլադիմիր Պուտինը մեկ անգամ զանգահարել է իրեն ու ասել. «Ժերար, այցելիր»: Նա իմ հետևից օդանավ ուղարկեց... Նա ինձ անձնագիր տվեց»։
Հայտնի է, որ Պուտինը Դեպարդիոյին Ռուսաստանի քաղաքացիություն շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել 2013 թվականին։
Դեպարդիոն նշել է, որ երբեմն հանդիպում է ռուս առաջնորդի հետ և «շատ է ծիծաղում նրա հետ»։
«Ես գիտեմ, որ լրագրողները կարծում են, թե նա հրեշ է, բայց ես երբեք հրեշ չեմ տեսել իմ առաջ»,- ասել է նա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին