«Դա ոչ միայն դիվանագիտական, այլև մարդկային տեսանկյունից դեմ է էթիկայի նորմերին»․ Լավրովն Արևմուտքին կոչ է արել չմիջամտել Բելառուսի գործերին
Բելառուսում իրադրության վերաբերյալ արևմտյան առաջնորդների հայտարարությունները դեմ են էթիկայի նորմերին, դրանք ցույց են տալիս դիվանագիտական հմտությունների բացակայությունը, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ria.ru-ն։
«Տեսեք, թե Բելառուսում իրավիճակի մասին ինչ հայտարարություններ են անում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, Եվրամիության ներկայացուցիչները, արևմտյան առաջնորդները, որոնք հայտնվել են Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության ղեկավարի պաշտոնում։ Բարոյախոսություններ են հնչում այնպիսի տոնով, որ նույնիսկ կասկածներ չեն առաջացնում առ այն, որ դրանք բոլորի կողմից պետք է ընկալվեն որպես գործողության ուղեցույց»,- ասել է ԱԳ նախարարը Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի առաջին կուրսեցիների և պրոֆեսորադասախոսական կազմի առջև ելույթում։
Լավրովի խոսքով՝ դա վկայում է տարրական դիվանագիտական հմտությունների բացակայության մասին։
«Դա արդեն ոչ միայն դիվանագիտական, այլև մարդկային տեսանկյունից դեմ է էթիկայի նորմերին», - նշել է Լավրովը։
Ռուսաստանը կարծում է, որ Բելառուսում ներկա իրավիճակը հաղթահարելու համար այլ երկրների միջնորդությունը հարկավոր չէ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք ցանկանում ենք, որ Բելառուսին հնարավորություն տրվի իր խնդիրները լուծել առանց արտաքին միջամտության։ Մենք տեսնում ենք արևմտյան շատ պետությունների՝ ինչպես հարևան Ուկրաինայի, այնպես էլ օվկիանոսից այն կողմ գտնվող երկրների՝ ԱՄՆ-ի և Կանադայի՝ Բելառուսի Հանրապետությունում ներկայիս իրադրությունը հաղթահարելու համար որոշակի մոտեցումներ պարտադրելու հարցում գայթակղությունը»,- ասել է Լավրովը։
Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո: Ընդդիմադիրներն ու նրանց աջակիցները չեն ընդունում ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին