Հիմա էլ բախումներ են Չեռնոգորիայում
Չեռնոգորիայի (Մոնտենեգրո) մայրաքաղաք Պոդգորիցայում բախումներ են տեղի ունեցել ընդդիմության և իշխող Սոցիալիստների դեմոկրատական կուսակցության կողմնակիցների միջև, երկու կողմերն էլ նշում էին ընտրություններում տարած հաղթանակը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Vijesti պորտալին:
Չեռնոգորիայում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել օգոստոսի 30-ին: Ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն` ավելի քան 30 տարվա ընթացքում առաջին անգամ ընդդիմությունն ավելի շատ ձայն է հավաքել, քան երկրի նախագահ Միլո Ջուկանովիչի գլխավորած իշխող Սոցիալիստների դեմոկրատական կուսակցությունը: Ընտրությունների օրինականությունը ճանաչել են ոչ կառավարական կազմակերպությունները, ԵԱՀԿ առաքելությունը, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանությունները:
Երկուշաբթի երեկոյան մայրաքաղաքի փողոցներում մեքենաներով մարդիկ են հայտնվել, որոնք ձեռքերում պահել են Չեռնոգորիայի պատմական դրոշները, որոնք նման են սերբական և ռուսական եռագույններին:
«Այլևս չկա Միլոն, չկա Սոցիալիստների դեմոկրատական կուսակցությունը»,-բացականչել են ընդդիմության կողմնակիցները:
Ոստիկանությունը չի միջամտել ակցիային:
«Մի քանի մարդ վնասվածքներ է ստացել քաղաքի կենտրոնում ՍԴԿ-ի և ընդդիմադիր կոալիցիաների կողմնակիցների միջև բախումների ընթացքում, միմյանց վրա քարեր են նետվել: Կռիվը դադարեցրել է ոստիկանությունը, որը բաժանել է կողմերին»,-տեղեկացնում է աղբյուրը` հղում տալով իրավապահ մարմիններին:
Պորտալի տվյալներով` իշխող կուսակցության կողմնակիցները սրճարանում նշելիս են եղել, ըստ իրենց, տարած հաղթանակը, երբ կռիվ է բռնկվել մոտակայքով անցնող ընդդիմադիրների հետ: Տուժածների թիվն ու վնասվածքների բնույթը չի հստակեցվում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին