Գիտնականները մանրաթելեր են ստեղծել, որոնք կարող են մարդուն առաստաղին սոսնձել
Ճապոնացի գիտնականներին հաջողվել է մանրաթելեր աճեցնել, որոնք նման են ճանճերի ոտքերի վրայի մազիկներին. դրանց օգնությամբ օբյեկտները կարելի է սոսնձել հարթ մակերեսներին, փոխանցում է Planet- today-ը` վկայակոչելով Communications Biology-ն:
Ճանճերը կարող են տեղաշարժվել պատերի եւ առաստաղի վրայով վերջույթների վրա հատուկ մազիկների շնորհիվ: Խոսքն այն մազիկների մասին է, որոնք զարմանալիորեն կպչուն նյութեր են ստեղծում` թույլ տալով ճանճերին մազանոթային, կուլոնային եւ վանդերվաալսային ուժերի միջոցով կպչել մակերեսներին: Ճապոնիայի Նյութաբանության ազգային ինստիտուտի աշխատակիցները որոշեցին արհեստականորեն այդպիսի նյութ ստեղծել` դրանք գործնական նպատակներով օգտագործելու համար:
Գիտնականները վերստեղծել են ճանճի վերջույթների վրայի կպչուն մազիկների ձեւավորման փուլերը. պարզվել է, որ այդ նյութերը հայտնվում են երկու փուլով միջատի հարսնյակի մետամորֆոզի ժամանակ: Նախ մազիկների երկարացում է տեղի ունենաում, որի ընթացքում դրանց ծայրերում ցիտոսկելետային ակտինային ֆիլամենտներ են ձեւավորվում: Այնուհետեւ այդ ֆիլամենտներից յուրատեսակ թիեր են աճում, որոնք կարծրանում եւ կպչուն հատկություններ են ձեռք բերում արտադրվող հատուկ հեղուկի շնորհիվ:
«Մենք վերարտադրել ենք այդ գործընթացը: Այսինքն, ձգել ենք նեյլոնե մանրաթելերը, որոնց հատուկ գելով ծածկված թիերի տեսքով ծայրակալներ ենք միացրել: Այնուհետեւ արդյունքում ստացված նյութերը ենթարկվել են ջրի եւ ամբողջական չորացման ազդեցությանը: Անհավատալի է, սակայն ստացված նյութերը շատ բարձր ամրություն են ցուցաբերել: Այսպիսի մի քանի հարյուր մանրաթելից բաղկացած 1.7 սանտիմետրանոց կապոցը թույլ է տալիս 60 կիլոգրամանոց մարդուն սոսնձել առաստաղին»,- պատմել են հետազոտողները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին