Մերձբալթյան երկրները որոշել են պատժամիջոցներ սահմանել Լուկաշենկոյի դեմ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կներառվի այն անձանց ցուցակում, որոնց մուտքը մերձբալթյան երկրներ կարգելվի` Բելառուսում ընտրությունները կեղծելու և ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու պատճառով: Այս մասին հայտարարել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան, գրում է eadaily.com կայքը:
«Այսօր՝ օրվա երկրորդ կեսին, Լիտվան, Լատվիան և Էստոնիան կներկայացնեն այդ ցուցակը: Դրանում շուրջ 30 ազգանուն կա, սակայն դա դեռևս ցուցակի սկզբնական տեսքն է, անկասկած, այդ ցուցակն ապագայում կլրացվի նոր մարդկանցով և իշխանության ներկայացուցիչներով»,-հայտարարել է Նաուսեդան:
Լիտվայի նախագահի խոսքով` ցուցակում ներառված անձինք չեն կարողանա այցելել Լիտվա, Լատվիա և Էստոնիա:
«Մենք դեռևս խոսում ենք պաշտոնատար անձանց շարժի սահմանափակման մասին: Պարոն Լուկաշենկոն այդ ցուցակում է: Ցուցակը ստուգել ենք և պարզել, որ դրանում ներառված անձանցից 3-ը վերջին 5 տարվա ընթացքում այցելել են Լիտվա, նրանցից մեկը` 15 անգամ»,-հստակեցրել է Լիտվայի նախագահը:
Բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամեն օր փողոց են դուրս գալիս՝ բողոքելով ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին