Միմյանց անձամբ անծանոթ տարբեր երկրներից փեսացուն եւ հարսնացուն ամուսնացել են տեսահեռարձակմամբ
Բրազիլուհին եւ գերմանացին 20 օր վիրտուալ շփումից հետո ամուսնություն են կնքել տեսահեռարձակմամբ, քանի որ չէին կարող անձամբ հանդիպել կորոնավիրուսի համավարակի պատճառով, հայտնում է Globo-ն։
Ինչպես պատմել է 39-ամյա բրազիլուհի Սինտիա Արաուժոն Ռիրեյրաու Պրետու քաղաքից, ապագա փեսացուի՝ 45-ամյա գերմանացի Տիմո Արնշթադի հետ իրեն ծանոթացրել է իրենց ընդհանուր ընկերը՝ տեղի պաստորը։ Սինտիան եւ Տիմոն, որն աշխատում է Քենիայում, սկսել են շփվել համացանցում եւ շատ ընդհանուր բան են հայտնաբերել։ «Առաջին օրը, իրար չճանաչելով, մենք 2 ժամ զրուցեցինք»,- հիշում է կինը։.
Տղամարդը եւ կինը շարունակել են շփվել եւ խցիկն անգամ 24 ժամ միացված են թողել, որ մշտապես միասին լինեն, ինչպես եթե միեւնույն տանն ապրեին։ Նրանց վիրտուալ ծանոթությունից մեկ ամիս էլ չէր անցել, երբ Տիմոն Սինտիային տեսանյութով առաջարկություն է արել, կինը համաձայնվել է։ Սիրահարներն ամուսնացել են հեռավորությամբ, քանի որ նրանցից ոչ մեկը չէր կարող մյուսի մոտ մեկնել կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Տեսազանգով կատարված հարսանյաց արարողությունը դիտել են փեսացուի եւ հարսնացուի ազգականները։
Տիմոն համաձայնվել է, որ ոչ ամեն մեկը կամուսնանար նրա հետ, ում անգամ անձամբ չի տեսել։ Տղամարդու ընկերներն ասում էին, որ նա խելագարվել է։ Սակայն Տիմոն կարծում է, որ իրեն բավականացնում է այն, ինչ գիտի Սինտիայի մասին։ Նրա խոսքով՝ ինքը նրան սիրահարվել է իր վերաբերմունքի, բնավորության եւ գեղեցկության համար։
Վիրտուալ հարսանիքից 4 օր հետո նորապսակները հանդիպել են բրազիլական Սան Պաուլուի օդանավակայանում եւ այնտեղ միանգամից ամուսանական մատանիներ են փոխանակել։


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց․ ուր դիմել