Լուկաշենկո. Բելառուսի դեմ գործում են Ամերիկայից ուժերի մի քանի կենտրոններ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսի դեմ գործում են Ամերիկայից ուժերի մի քանի կենտրոններ, հաղորդում է «Բելթա»-ն:
«Կոորդինացիոն խորհուրդ՝ գեղեցիկ անվանում է: Այսօր արդեն 5 կառավարություն է արտաքսյալ վիճակում»,-նշել է նա:
Լուկաշենկոն ուշադրություն է դարձրել նրան, թե ինչպես է նախագահի նախկին թեկնածու Վալերի Ցեպկալոն փոխում իր գտնվելու վայրը. նախ նա հաստատվել է Ռուսաստանում, սակայն նրան զգուշացում են արել, ապա տեղափոխվել է Ուկրաինա, դրանից հետո՝ Վարշավա, քանի որ Կիեւը եւս չի ցանկացել վիճել Մինսկի հետ: «Եվ այդ խիզախը հայտարարություն է անում Վարշավայից: Ահա այդ կառավարություններից մեկը»,-հավելել է Բելառուսի նախագահը:
Լուկաշենկոն հիշեցրել է, որ խորհրդի ստեղծման փաստով քրեական գործ է հարուցվել, եւ ընդդիմադիր շտաբը հասկանում է, որ իրենց գործողություններն անօրինական են: Եվ այժմ ընդդիմությունն ապավինում է ԵՄ աջակցությանը, որի մասին վերջերս հայտարարել են Եվրոպայում, սակայն այդ գումարներն առանց պետության տեղեկության չեն փոխանցվում:
«Ես եմ երկրի նախագահը: Աստված մի արասցե, երկիրը փլուզվի, դուք աշխատանք չեք ունենա: Նույն ՕՄՕՆ-ականներին, պետական ծառայողներին, լրագրողներին ամեն օր «թունավորում են»: Չեմ ուզում ազգանուն նշեմ, սակայն երեկ հաղորդագրություն են ուղարկել ղեկավարի տեղակալին. «եթե մինչեւ երեկո չհանձնվես, կառեւանգենք դստերդ»: Քանի դեռ ես նախագահ եմ, երկրի ներսում իրավիճակի կայունացման համար կոշտ քաղաքականություն կվարեմ»,-նշել է Լուկաշենկոն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին