37-ամյա Պեպե Ռեյնան կվերադառնա Իսպանիայի առաջնություն
Իսպանիայի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Պեպե Ռեյնան մարզական կարիերան կշարունակի իսպանական Լա Լիգայում, տեղեկացնում է AS-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ 37-ամյա դարպասապահի հետ համաձայնության է եկել «Վալենսիան»:
Իտալական «Միլանը», որին պատկանում է Ռեյնայի տրանսֆերային իրավունքը, պատրաստ է անվճար հրաժարվել իսպանացի դարպասապահի ծառայություններից:
Պեպե Ռեյնան 2020 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում վարձակալությամբ տեղափոխվել է անգլիական «Աստոն Վիլա»:
1995-2002 թվականներին Ռեյնան հանդես է եկել կատալոնական «Բարսելոնայում», 2002-2005 թվականներին՝ «Վիլյառեալում», 2005-2014 թվականներին՝ «Լիվերպուլում», 2014-2015 թվականներին՝ «Բավարիայում», 2015-2018 թվականներին՝ «Նապոլիում», այնուհետև պայմանագիր է կնքել «Միլանի» հետ:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հորմուզի նեղուցով անցել է ընդամենը 4 բեռնատար նավ
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում