Ինչպես է չինական ատոմային սուզանավը մտնում խորհրդավոր ստորջրյա քարանձավային համալիր (լուսանկարներ)
Համացանցում են հայտնվել արբանյակային լուսանկարներ, որտեղ երևում է՝ ինչպես է չինական ատոմային սուզանավը մտնում «Ջեյմս Բոնդի որջ» անունով հայտնի խորհրդավոր ստորջրյա քարանձավային համալիր, գրում է Daily Mail-ը։
Չինաստանի Հայնան կղզում տեղակայված Յույլին ռազմածովային բազան տարածաշրջանում խոշորագույն բազաներից մեկն է: Այստեղ է գտնվում ստորջրյա նավատորմը՝ միջուկային բալիստիկ հրթիռներով։
Բազայի ամենահետաքրքրական առանձնահատկությունը ստորջրյա քարանձավային համալիրն է. արբանյակային լուսանկարներում բազմիցս նշմարվել է սուզանավերի գտնվելը տարածքում, սակայն առաջին անգամ է ֆիքսվել սուզանավի՝ քարանձավ մտնելու պահը։
Հաղորդվում է, որ համացանցում հայտնված լուսանկարներն արվել են Planet Labs-ի և հրապարակվել Radio Free Asia-ի կողմից։ Թեև լուսանկարներում հստակ չէ, թե կոնկրետ որ տեսակի սուզանավն է մտնում քարանձավ, սակայն ենթադրվում է, որ լուսանկարում պատկերվածը Shang դասի ատոմային սուզանավ է:
Նշվում է, որ այս լուսանկարներն արվել են տարածաշրջանում լարվածության սրման շրջանում։
Ինչպես գրում է աղբյուրը, Թայվանը բարձր մարտական պատրաստության մեջ է Չինաստանի զորավարժությունների անցկացման ֆոնին, որոնցում, հավանաբար, գործի կդրվեն խորհրդավոր քարանձավից սուզանավերը։


















































Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատան...
Երևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվել
ՀՌՀ-ն և ԵԽ-ն համատեղ աշխատաժողով անցկացրեցին տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համար
«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել է
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Հայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը
Համբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասը
Տավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ