32-ամյա ամերիկացին մահացել է՝ ջրաշխարհում խողովակի մեջ մնալով
Արիզոնայի ջրաշխարհներից մեկում 32-ամյա տղամարդը մահացել է խողովակի մեջ ծուղակն ընկնելուց հետո, հայտնում է Americaru-ն:
Ըստ ոստիկանության ներկայացուցչի՝ խողովակը, որի ներսում տղամարդը մնացել է, գտնվում է մեծ բաց տարածքում, ուստի այն գործել է, ըստ էության, մեգաֆոնի նման եւ դժվարացրել է նրա գտնվելու վայրի որոշումը: 32-ամյա երիտասարդը մահացել է երկուշաբթի վաղ առավոտյան այն բանից հետո, երբ ընկել է ջրի սահարանի համար հենարան հանդիսացող խողովակի ծուղակը։
Շոտլանդիայի Eldorado ջրային ֆիթնես-կենտրոնի հարեւանությամբ գտնվող տարածքում պարեկություն անող ոստիկանը լսել է օգնության թույլ կանչերը: Մոտ 15 րոպե անց հնարավոր է եղել պարզել, որ անձը ջրաշխարհի տարածքից է օգնություն կանչում: Ոստիկաններին մոտ մեկ ժամ է պահանջվել, որպեսզի պարզեն, թե որտեղ է գտնվում տղամարդը, ասել է ոստիկանության ներկայացուցիչ Քեւին Ուոթսը:
Պարզվել է, որ տղամարդը գիշերը մուտք է գործել տարածք, բարձրացել է բարձր ցանկապատի վրայով եւ այնուհետեւ մտել է ջրի սահարանի համար հենարան հանդիսացող գլանաձեւ պողպատե խողովակի մեջ, որտեղից չի կարողացել դուրս գալ: Նրան փորձել են հանել մոտ 1,5 ժամ, բայց նա դադարել է արձագանքել: Գիշերվա երկուսն անց կես փրկարարները հասել են նրան, բայց ամերիկացին արդեն մահացած է եղել: Թե ինչու է տղամարդը գիշերը մտել ջրաշխարհի տարածք, դեռ պարզ չէ:


















































Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատան...
Երևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվել
ՀՌՀ-ն և ԵԽ-ն համատեղ աշխատաժողով անցկացրեցին տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համար
«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել է
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Հայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը
Համբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասը
Տավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ