Պորտուգալիայի նախագահը օգնել է փրկել երկու կանանց Ալգարվե լողափին
Պորտուգալիայի նախագահ Մարսելո Ռեբելո դե Սոուզան օգնել է փրկել երկու կանանց Ալգարվե լողափին, երբ նրանց նավակը շրջվել է, հայտնում է BBC-ն:
Հետագայում նա լրագրողներին ասել է, որ հոսանքը կանանց հարեւան լողափից դեպի ծովածոց է տարել:
Ռեբելո դե Սոուզան այժմ արձակուրդում է Ալգարվեում՝ զբոսաշրջությունը խթանելու համար: Պորտուգալիայի տնտեսությունը զգալիորեն կախված է զբոսաշրջության արդյունաբերությունից, որի վրա մեծապես ազդել է կորոնավիրուսի համավարակը:
Նախագահը լրագրողների հետ զրուցելիս է եղել Պրայա դու Ալվոր լողափին, երբ նկատել է, որ կանայք խեղդվում են:
Տեսանյութում այն պահն է, երբ նա լողում է նրանց օգնելու: Մեկ այլ տղամարդ արդեն այնտեղ է, եւ փորձում է շրջել նավակը, միաժամանակ հիդրոցիկլետով մեկ այլ անձ նույնպես մոտենում է օգնություն առաջարկելու:
«Քանի որ այստեղ շատ ուժեղ արեւմտյան հոսանք է, նրանք շրջվել են, նրանք չեն կարողացել շրջել նավակը, ոչ բարձրանալ դրա վրա, ոչ էլ լողալ»,- ասել է նա տեղի ԶԼՄ-ներին։
Նախագահի խոսքերով՝ իրեն օգնել է հիդրոցիկլետով եւս մեկ «հայրենասեր»: Նա նախազգուշացրել է, որ հետագայում կանայք պետք է զգույշ լինեն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին