Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Աշխարհ

Բելառուսում Լուկաշենկոյի իշխանության ժամերը հաշված են

Բելառուսում վերջին հինգ օրվա հետընտրական գործընթացները ցույց են տալիս, որ Լուկաշենկոյի իշխանության ժամերն արդեն հաշված են: Նա ստիպված հեռանալու է իշխանությունից: Խնդիրը նրանում է, թե ինչպե՞ս է դա կատարվելու և ի՞նչ է իրենից ներկայացնելու հետլուկաշենկոյական Բելառուսը:

Նախ փորձենք հասկանալ, թե ինչու վեցերորդ անգամ Լուկաշենկոյին չի հաջողվելու վերարտադրել իր իշխանությունը, եթե նախկինում նրան դա հեշտությամբ հաջողվում էր:

Պատճառ առաջին

Լուկաշենկոյին հինգ անգամ հաջողվել էր վերընտրվել իր պաշտոնում և անպայման չէ, որ բոլոր այդ ընտրություններն անցնում էին եվրոպական բարձր չափանիշներով: Պարզապես մինչև 2016 թվականը Բելառուսում չէին գործում արևմտյան հիմնադրամները: Իսկ այդ թվականից սկսած ԵՄ-ն հանեց Բելառուսի նկատմամբ իր պատժամիջոցները, փոխարենը Լուկաշենկոն ազատականացրեց հիմնադրամների գործունեությունն իր երկրում: Այդ հիմնադրամները հիմնականում «լուսավորչական» աշխատանքներ էին տանում տվյալ երկրի երիտասարդության շրջանում, որտեղից Լուկաշենկոն մեծ վտանգ չէր սպասում, փոխարենը Արևմուտքն աչք էր փակում այդ երկրի «մեծերի» քաղաքական դաշտում Լուկաշենկոյի կոշտ քայլերի վրա: Արդյունքում Լուկաշենկոյին թվում էր, թե երիտասարդները մեծ վտանգ իրեն չեն սպառնալու: Եվ հենց այստեղ էլ սխալվեց, քանի որ 2020-ի օգոստոսի 9-ի ընտրությունների գլխավոր հերոսները դարձան հենց Լուկաշենկոյին ընդդիմացող երիտասարդները:

Պատճառ երկրորդ

Լուկաշենկոն պարտվեց ոչ թե ընտրության օրը՝ օգոստոսի 9-ին, այլ հետընտրական այս վերջին օրերին, երբ որոշեց մարդկանց դեմ կիրառել ոստիկանական բիրտ մեքենան՝ հույս ունենալով, որ վախի մտնոլորտ սերմանելով կկարողանա կանխել բողոքի ալիքը: Սակայն ստացվեց ճիշտ հակառակը: Հետընտրական փուլում նրան սկսեցին ընդդիմանալ նույնիսկ այն շրջանակները, որոնք ընտրության ընթացքում չէին քվեարկել իր դեմ: Կարելի է ասել, որ Լուկաշենկոյի «կոշտ» քայլերը հակառակ ազդեցությունը թողեցին մարդկանց վրա, և արդյունքում Լուկաշենկոյի հեռացումը պահանջում են ոչ միայն այդ երկրի երիտասարդները, այլև հանրության մեծ մասը: Կարելի է ասել, որ Լուկաշենկոյի հեռացումն այդ երկրում դարձել է յուրօրինակ ազգային գաղափար:

Պատճառ երրորդ

Լուկաշենկոյի պարտության պատճառներից դարձավ նաև կորոնավարակով պայմանավորված տնտեսական ճգնաժամը: Ճիշտ է Բելառուսի տնտեսությունն այդ ճգնաժամից ուղղակի չտուժեց, սակայն մյուս երկրների վրա ճգնաժամի ազդեցությունը մուլտիպլիկացիոն ձևով ազդեց նաև բելառուսցիների վրա:

Պատճառ չորրորդ

26 տարվա ընթացքում Բելառուսում առաջացել էր Լուկաշենկոյից հոգնածության սինդրոմ: Մարդիկ հոգնել էին 26 տարի իրենց երկրի ղեկավարի պաշտոնում տեսնել մեկ մարդու՝ անկախ նրանից, թե ով կլիներ այդ մարդը:

Պարզապես նախկինում դժգոհության կատալիզատոր հանրային շերտ չկար, դրա համար էլ մարդկանց հոգնածությունը Լուկաշենկոյից լատենտ բնույթ էր կրում: Իսկ երբ այդ շերտը Արևմուտքը պատրաստեց երիտասարդների միջոցով, նրանք «արթնացրին» մյուս բելառուսցիներին այս վերջին ընտրությունների միջոցով:

Պատճառ հինգերորդ

Բելառուսական հեղափոխությունը սպասելի էր, սակայն այն անչափ անսպասելի եկավ բոլորի համար: Մոսկվան դրան հաստատ պատրաստ չէր և այսօր չգիտի, թե ինչպես արձագանքի, որպեսզի մի կողմից այդ երկիրը չկորցնի, մյուս կողմից աջակցելով Լուկաշենկոյին՝ չկորցնի բելառուսցիների դրական վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ:

Այս հեղափոխությունն անսպասելի էր նաև Լուկաշենկոյի համար: Նա կարծես կարողացել էր «մաքրել» ողջ քաղաքական դաշտը, սակայն պարտվում է մի ուժի, որը ոչ իսկական լիդեր ունի, ոչ էլ լուրջ կազմակերպված թիմ:

Այդ իսկ պատճառով նա այսօր դարձել է խիստ ոչ ադեկվատ: Չի հասկանում, թե ինչ է իրականում կատարվում իր երկրում և այդ իսկ պատճառով էլ չի կարողանում համապատասխան որոշումներ կայացնել: Անմեղսունակ մտքեր է արտաբերում, թե պետք է աշխատել, որ տնտեսությունը չկանգնի և այդպես շարունակ:

Այս հեղափոխությանը պատրաստ չէր նաև Արևմուտքը: Այստեղ համոզված էին, որ կկարողանան Լուկաշենկոյին դարձնել «կաղ բադ» և արդյունքում նրան հեռացնել Մոսկվայից: Այդ իսկ պատճառով էլ Արևմուտքում էլ են շփոթված և չգիտեն, թե ինչպես արձագանքել, որ թույլ չտան՝ Լուկաշենկոն մոտենա Մոսկվային՝ չհասկանալով, որ Լուկաշենկոն հեռանում է բուն իշխանությունից:

Այսպիսով այն, որ Լուկաշենկոն հեռանալու է իշխանությունից, հասկանալի է: Մնում է այն հարցը, թե ի՞նչ է իրենից ներկայացնելու հետլուկաշենկոյական Բելառուսը: Եվ այս հարցում սկսվելու է կատաղի պայքար Ռուսաստանի և Արևմուտքի միջև:

Արևմուտքն արդեն Լիտվայի ԱԳ նախարարի միջոցով առաջարկություններով է հանդես եկել և այն ուղարկել է Լուկաշենկոյին:

Այդ առաջարկության իմաստը հետևյալն է՝

Առաջին

Ազատել բոլոր ձերբակալվածներին։

Երկրորդ

Լուկաշենկոն պետք է համաձայնի ձևավորել այսպես կոչված «Ազգային խորհուրդ», որտեղ պետք է ներկայացված լինեն իշխանության, ընդդիմության և հանրության ներկայացուցիչները:

Ըստ այդ առաջարկության՝ Լուկաշենկոն իր բոլոր որոշումները պիտի համաձայնեցնի այդ «խորհրդի» հետ: Լիտվայի ԱԳ նախարարի այս առաջարկից անմիջապես հետո ընդդիմության պայմանական առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան նոր հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ նշել է, որ պատրաստ է իր ներկայացուցիչների միջոցով աշխատել այդ «խորհրդում»: Ենթադրվում է, որ այս խորհուրդը պիտի դառնա Լուկաշենկոյից իշխանության տրանզիտի միջոց:

Հասկանալով, որ նախաձեռնությունն անցնում է Արևմուտքի ձեռքը՝ Մոսկվան Բելառուսում գործող «ռուս-բելառուսական գործարար խորհուրդ» կազմակերպության միջոցով առաջարկել է Լուկաշենկոյին իր հարթակը ստեղծել իշխանության և ընդդիմության երկխոսության համար: Մոսկվան հույս ունի, որ այս հարթակի միջոցով Լուկաշենկոյից իշխանության անցումը կիրականացվի ռուսամետ գործչին:

Սակայն Արևմուտքում հասկացրել են, որ եթե Մոսկվան փորձի գնալ այդ ուղիով, ապա նրանք «կփոխեն ընդիմության լիդերին» և կիրականացնեն ուկրաինական կամ հայաստանյան մարտի 1-ի տարբերակը:

Դրա համար անհրաժեշտ կլինի մեկ բան, որ Տիխոնովսկայայի տեղը հայտնվի նոր դեմք, ով կոչ կանի դիմադրել իշխանությանը: Արդյունքում կլինի «սակրալ զոհը, կամ զոհերը» և իշխանության կբերվի կոշտ հակառուսական դեմք՝ բելառուսական «Սահակաշվիլի» կամ «Պորոշենկո»:

Ըստ արևմտյան շրջանակների, եթե Մոսկվան չդիմադրի Արևմուտքի ծրագրերին, ապա մարտի 1-ի տարբերակն Արևմուտքը չի կիրառի, և իշխանության կբերվի բելառուսական «Զելենսկին» կամ «Փաշինյանը»:

Ըստ արևմտյան շրջանակների, ընտրության «գնդակը գտնվում է ռուսների դաշտում»: Այստեղ համոզված են, որ իրենք են գեներացրել Լուկաշենկոյի հեռացման ծրագիրը և իրենք էլ ունեն բնական իրավունքն այդ երկրում «նշանակել» իրենց մարդուն:

Անկեղծ ասաց արևմտյան շրջանակների այս տեսակետի մեջ կա իմաստ: «Ով վճարում է, նա էլ պատվիրում է երգն ու պարը»: Մոսկվան լուրջ աշխատանք չէր տարել այս ուղղությամբ, ինչպես որ չէր տարել այդպիսի աշխատանք Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում: Այդ իսկ պատճառով էլ նա կորցնում է նախաձեռնությունը նաև բելառուսական ուղղությամբ:

Իսկ ինչպիսի՞ն կլինի հետլուկաշենկոյական Բելառուսը և ի՞նչ ազդեցություն դա կարող է ունենալ Հայաստանի վրա, այլ խոսակցության թեմա է:

Երվանդ Բոզոյան

Քաղաքական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org