Հարոյանը կարող է հեռանալ Ուրալից և տեղափոխվել Լեհաստան
Հայաստանի ազգային հավաքականի և «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը կարող է հեռանալ Եկատերինբուրգի «Ուրալից» արդեն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում: Այս մասին հայտնի է դարձել Sport24-ին:
Խոսքը ռուսական ակումբներից մեկը վարձակալության հիմունքներով տեղափոխվելու մասին է: 27-ամյա հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև Լեհաստանի առաջնությունում բարձր հորիզոնականներ զբաղեցնող ակումբներից մեկը, որի անունը չի նշվում:
Հարոյանը 2017 թվականից է հանդես գալիս «Ուրալում» և եկատերինբուրգյան ակումբի կազմում 62 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
Նախքան «Ուրալ» տեղափոխվելը, Հարոյանը հանդես է եկել Հայաստանում և Իրանում:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հորմուզի նեղուցով անցել է ընդամենը 4 բեռնատար նավ
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում