Գուտերիշը բելառուսցիներին կոչ է արել ընտրություններից հետո առաջացած խնդիրները լուծել երկխոսության ճանապարհով
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը բելառուսցիներին կոչ է արել ընտրություններից հետո առաջացած խնդիրները լուծել երկխոսության ճանապարհով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարությանը, որը հրապարակվել է ՄԱԿ-ի կայքում:
«Գլխավոր քարտուղարը բելառուսցիներին կոչ է անում ընտրություններից հետո առաջացած խնդիրները լուծել երկխոսության ճանապարհով, որպեսզի երկրում պահպանվի խաղաղությունը»,-ասել է Դյուժարիկը:
Նրա խոսքով՝ Գուտերիշը նշել է իրենց քաղաքացիական եւ քաղաքական իրավունքն իրականացնելու համար բոլոր բելառուսցիներին հնարավորություն տրամադրելու կարեւորությունը:
«Իշխանությունները պետք է զսպվածություն ցուցաբերեն ցույցերի նկատմամբ: Հաստատվել են խոշտանգումների, ձերբակալությունների դեպքեր, որոնք պետք է մանրակրկիտ հետաքննվեն»,-հավելել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Բելառուսում նախագահական ընտրություններ են կայացել օգոստոսի 9-ին: Համաձայն ԿԸՀ վերջնական արդյունքների՝ 80,1%-ով հաղթանակ է տարել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Սվետլանա Տիխանովսկայան, ում անվանել են Լուկաշենկոյի հիմնական մրցակիցը, հավաքել է ձայների 10,12%-ը եւ չի ճանաչել ընտրությունների արդյունքները: Գործող նախագահի վերընտրումից հետո երկրում զանգվածային բողոքի ալիք է բարձրացել, որոնք վերածվել են ոստիկանների հետ բախումների: Բելառուսի ՆԳՆ-ը հայտնել է մի քանի հազար մարդու ձերբակալության մասին, տուժել են ոստիկանության տասնյակ աշխատակիցներ եւ ցուցարարներ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին