Դրամատիկ վերջաբան Ատալանտա-ՊՍԺ խաղում
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի մեկ քառորդ եզրափակիչ Ատալանտա-ՊՍԺ խաղում, որը կայացավ Պորտուգալիայում, տեղի ունեցան դրամատիկ իրադարձություններ:
Ամբողջ խաղի ընթացքում իրենց բավական վստահ էին զգում Ատալանտայի ֆուտբոլիստները, որոնք անգամ կարողացան 27-րդ րոպեին Պասալիչի հարվածից հետո առաջ անցնել հաշվի մեջ:
90-րդ րոպեին հաշիվը դեռ 1:0 էր եւ տպավորություն կար, որ ՊՍԺ-ն արդեն համակերպվել է պարտության հետ, թեեւ պետք է ասել, որ Մբապեի խաղադաշտ դուրս գալուց հետո ՊՍԺ-ի խաղը որակապես փոխվել էր:
Եւ հենց 90-րդ րոպեին Մարկինիոսը խառնաշփոթ իրավիճակում կարողացավ հավասարեցնել հաշիվը, իսկ մեկուկես րոպեա անց արդեն գոլի հեղինակ դարձավ Չուպո Մոտինգը, եզրափակելով Մբապեի փոխանցումը:
Այսօր կկայանա Լայպցիգ-Ատլետիկո խաղը:
Top-News.am


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա