Չինաստանի նախագահը կոչ է արել խնայել սնունդը
Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը չինացիներին կոչ է արել սննդի հարցում ցուցաբերել ողջախոհություն եւ վերջ տալ անիմաստ գնումներին, որից հետո սնունդը փչանում է եւ դեն նետվում:
«Չնայած նրան, որ տարեց տարի մենք ցորենի ավելի շատ բերք ենք հավաքում, այսուհանդերձ, պետք է շարունակել մեծ ուշադրություն դարձնել սննդային անվտանգությանը»,- շեշտել է նա, ավելացնելով, որ իրեն ցնցել ու տխրեցրել է այն փաստը, թե ինչպես են շատերը վերաբերում սննդին եւ մթերքներին:
Ցզինփինն ասել է, թե իրավական հենք պետք է ստեղծել մթերքի նկատմամբ անխոհեմ պահվածք դրսեւորողներին պատժելու համար: Նա ասել է, թե պետք է մարդիկ խնայողաբար վերաբերվեն սննդին եւ դա պետք է նորմա դառնա: Նախագահի կարծիքով պետք է հասարակական պարսավանքի ենթարկվեն նրանք, ովքեր սնունդը փչացնում են եւ դեն նետում:
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին