Գվարդիոլա․ ՉԼ-ի քառորդ եզրափակիչը նման կլինի աշխարհի առաջնության
Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան իր կարծիքն է հայտնել Պորտուգալիայում անցկացվելիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցաշարի մասին։ Մադրիդի «Ռեալին» պայքարից դուրս թողած մանչեսթերյան թիմը կմրցի ֆրանսիական «Լիոնի» հետ, որը հաղթահարել է Թուրինի «Յուվենտուսի» արգելքը։
«Նման կլինի աշխարհի առաջնության, ամեն հանդիպում՝ եզրափակիչ։ Տեսնենք՝ ինչպես կդասավորվի «Լիոնի» հետ խաղը։ Երկրորդ շանս արդեն չի լինի։
Իհարկե, մենք կձգտենք նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը, բայց եթե չստացվի, չենք համարի աղետ։ Մի բան գիտեմ՝ եթե ստիպված լինեմ հեռանալ ակումբից, ապա կհիշեմ միայն լավը։ Խնդիրը միայն տիտղոսները չեն։ Անգլիացիների հետ հարաբերություններս չեն փչանա, եթե չհաղթենք Չեմպիոնների լիգայում։
Այդպես եղել է Մյունխենում։ «Բավարիայի» հետ նվաճեցինք բազմաթիվ տիտղոսներ, բայց Չեմպիոնների լիգայի գավաթը չնվաճեցինք։ Դա չի նշանակում, որ Մյունխենում երջանիկ չեմ եղել եւ չունեմ այնտեղ ընկերներ»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Մանչեսթեր Սիթի» - «Լիոն» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 15-ին։ Այս զույգի հաղթողը կիսաեզրափակիչում կմրցի Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ Գերմանիայի չեմպիոն «Բավարիայի» դիմակայության հաղթողի հետ։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հորմուզի նեղուցով անցել է ընդամենը 4 բեռնատար նավ
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում