«Երեկ շոկի մեջ էինք, այսօր մի կերպ ուշքի եկանք». Նառան` Բեյրութում տեղի ունեցած սարսափելի պայթյունի մասին
Երեկ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետեւանքով մեծ ավերածություններ ու մարդկային կորուստներ են եղել: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Բեյրութում բնակվող երգչուհի Նառան նշեց, որ ինքն ու ամուսինը լավ են, միայն բնակարանն է վնասվել, իսկ պայթյունի ժամանակ իրենք գտնվել են առեւտրի կենտրոնում, որտեղ եւս զգացել են ցնցումները, բայց չեն հասկացել` ինչ է կատարվել:
«Սարսափելի էր... Տպավորություն էր, թե երկրաշարժ է, մոլի պատուհանները պայթեցին, ամբողջ տարածքը շարժվում էր, չէինք հասկանում` ինչ էր կատարվում: Կարծեցինք` ռումբ էր: Դուրս եկանք, տեսանք ամբողջ քաղաքի պատուհաններն են կոտրված...Հետո եկանք տուն. ամբողջ տունը ապակիների մեջ էր, պատուհաններն ու դռների ապակիներն էին կոտրվել...Իսկապես, սարսափելի էր: Երեկ շոկի մեջ էիք, այսօր մի կերպ ուշքի եկանք»,- պատմեց երգչուհին ու նշեց, որ ինքն ու ամուսինը երեքշաբթի օրն արդեն կլինեն Հայաստանում:
«Գիտե՞ք, տան կրած վնասները կարեւոր էլ չեն, երբ տեսնում ես, թե որքան մարդ է զոհվել ու վնասվել: Փառք Աստծո` մեր հարազատներից բոլորն առողջ են, բայց, իհարկե, ցավով պետք է նշեմ, որ շատ-շատերը մեծ կորուստներ կրեցին...»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին