Տանզանիայում ոսկեխույզը երրորդ հազվագյուտ քարն է գտել ու հարստացել
52-ամյա Սանինյո Լեյզերը, որը հունիսի վերջին միլիոնատեր էր դարձել այն բանից հետո, երբ պետությանը վաճառել էր իր գտած տանզանիտի 9,2 եւ 5,8 կգ քաշով բյուրեղները, երրորդ քարն է գտել, հայտնում է BBC-ն:
Նոր գտածոյի քաշը 6,3 կգ է: Երբեւէ հայտնաբերված ամենամեծ բյուրեղը կշռել է 3,3 կգ:
Տանզանիայի հյուսիսը աշխարհում միակ վայրն է, որտեղ արդյունահանվում է տանզանիտը, որն այնուհետեւ վերամշակման համար արտահանվում է, հիմնականում՝ Հնդկաստան:
Սա երկրագնդի ամենհազվագյուտ քարերից մեկն է: Ամենից հաճախ այն կապույտ է լինում, բայց հայտնաբերվում են նաեւ կանաչ, կարմիր եւ վարդագույն նմուշներ: Յուրաքանչյուր քարի գինը, բացի չափից, կախված է երանգի մաքրությունից եւ թափանցիկությունից:
Տեղի որոշ երկրաբանների կարծիքով՝ տանզանիտի պաշարները կավարտվեն մոտ 20 տարի հետո:
Լեյզերը, ով ավելի քան 30 երեխաների հայր է եւ 2000 կովի նախիրի սեփականատեր, իր հունիսյան գտածոյի համար 3,4 միլիոն դոլար է ստացել եւ այժմ եւս 2 միլիոն կստանա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին