Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին Սաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FT

Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչՄշակութային վերածնունդ Դիլիջանում. առաջին համերգը կնվիրվի կոմպոզիտոր Արամ ԽաչատրյանինՄանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկվում է նոր մոտեցումԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է ԲրատիսլավաԵրկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն էՖրանսիան պարզվեց շատ ավելի ուժեղ է Մարոկկոյից. Գեղամ ՆազարյանԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրաՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանովԱթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունըԲենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույցՍևանա լճի պահպանությունը՝ բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր
Հայաստան

Երկու ծառ էլ դեռ վտանգի տակ է, ամեն գիշեր գնում, հերթապահում եմ, գնամ ծառի տեղը՞ կանգնեմ, որ ասեն՝ ակտիվ է․Իսպիրյան

Ո՞վ ասաց՝ ձայն չեմ հանել, ես ամեն օր էլ այնտեղ եմ, գիշերներն էլ եմ այնտեղ հերթապահում, որ մնացած ծառերն էլ․․․ որովհետև գիտեք, թե այդ ծառերը ոնց են կտրել, ես նկարած ունեմ մինչև շինարարության սկսելը և շինարարությունից հետո, կողքերը փորել են, արմատները բացել են, ծառը չորացել, փտել է։ Տարբեր մեթոդներ կան, որոնք կիրառում են սրճարանի տերերն ու բնությունը չսիրող մարդիկ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանն՝ անդրադառնալով իր հասցեին հնչող քննադատություններին, թե Մաշտոցի պուրակում օրերս ծառերի հատմանն ինքը չի արձագանքել, այն դեպքում, երբ 2012թ․-ին ակտիվ մասնակցում էր Մաշտոցի պուրակի պահպանման համար։

«Այնտեղ երկու ծառ էլ դեռ վտանգի տակ է, ամեն գիշեր գնում, հերթապահում եմ, ո՞վ է այդպիսի բան ասել, ի՞նչ, պիտի անեմ՝ գնամ ծառի տեղը՞ կանգնեմ, որ ասեն՝ ակտիվ է։ Չեմ հասկանում, թե ո՞վ կարող է ինձ մեղադրել, որ ես չեմ պայքարում այդ այգու համար։ Ֆեյսբուքյան օգտատարերը շատ բան կարող են գրել, ես միշտ էլ պայքարել եմ ու պայքարելու եմ մեր կանաչ գոտիների համար ու միայն այդտեղ չէ, քաղաքում ամեն տեղ պայքարում եմ»,- ասաց Արթուր Իսպիրյանը՝ հավելելով, որ ինքը բնապահպանական հարցերում շատ ակտիվ է։

«Ոչ մի բան չի փոխվել, իմ պայքարն ավելի է թեժացել ու կարծում եմ, որ շատ խիստ պետք է տուգանել և օրենքով մեծ տուգանք սահմանել ծառերը հատելու համար»,- ընդգծեց Արթուր Իսպիրյանը։

Քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր հրավիրած ասուլիսում հայտնել էր, որ Մաշտոցի պուրակում շինաշխատանքները դադարեցվել են։ Ավագանու իշխող ուժի ներկայացուցիչն ասում է՝ լիովին համաձայն է այդ որոշման հետ։

«Ավելին՝ ես համաձայն եմ, որ այդ սրճարանն այդտեղից հանեն, ու կողքի բանկը, որը գտնվում է անցումի վրա, դա էլ պետք է վերացվի, որպեսզի այգին լիարժեք դառնա։ Այդ այգին իմ ներվն է, իմ ներվը չի կարելի կոխրճել, այդ այգին մեր ազատության այգին է»,- ասաց Արթուր Իսպիրյանը։

Իսկ թե ինչո՞ւ է գիշերները գնում Մաշտոցի պուրակ, Արթուր Իսպիրյանը ծիծաղով է արձագանքում․ հանցագործությունները հիմնականում գիշերներն են տեղի ունենում։

«Գիշերն են ծառը կտրում, հո ցերեկը չեն կտրի։ Եթե Մաշտոցի պողոտայից նայեք, աջի վրա երկու թխկի կա, դրանք չեն ջրվում։ Ես մեծ դժվարությամբ պարսպից նայեցի ու նկարեցի, դա էլ է վտանգված, հանկարծ մի օր գիշերը չկտրեն ու ասեն՝ տենց ծառ չի եղել, որովհետև կտրելուց հետո հողով ծածկում են, որ տեղը չերևա»,- եզրափակեց նա։

Մաշտոցի պուրակում կատարվողի վերաբերյալ լուռ մնալու համար մեղադրում էին նաև «Իմ քայլի» անդամներ Իզաբելլա Աբգարյանին և Գայանե Մելքոմ Մելքոմյանին, որոնք նույնպես 8 տարի առաջ ակտիվ կերպով մասնակցել են Մաշտոցի պուրակի պահպանման համար։ NEWS.am-ի հետ զրույցում տիկին Աբգարյանը նշում է․

«Իմ ֆեյսբուքյան պատը ամեն դեպքում հակառակի մասին է խոսում։ Առաջին հերթին՝ ես չեմ լռում, և երկրորդ՝ այն պայքարը, որ ավագանին տանում է ներսում՝ արդյունքը դուք տեսնում եք, որ հրատապ ասուլիս է հրավիրվում, որ այնտեղ աշխատանքներ են կասեցվում և մեր աշխատանքը, կարծում եմ, որպես ավագանի, հիմա այլ տիրույթում է, ոչ թե պուրակում կանգնելը, եթե պետք լինի պուրակում էլ կկանգնեք, Աստված չանի՝ այդ օրը գա, մենք վստահում ենք դեռ և փորձում ենք ներսից բոլոր լծակները կիրառել, որպեսզի նման իրավիճակ չլինի»։

Ավագանու անդամը շեշտում է՝ իր համար միեւնույն է, թե ով է գլխավորում քաղաքային իշխանությունը, ինքն ունի սկզբունքներ, և դրանցից հրաժարվելու մտադրություն չունի։ Իզաբելլա Աբգարյանը նշում է, որ դեռ ամիսներ առաջ էին ահազանգ ստացել, որ տնտեսվարողը բետոն է լցրել ծառերի շուրջ և վնասել ծառերի արմատները։

«Այն ժամանակ մենք արձագանքեցինք, քանդել տվեցքինք, ազատեցինք ծառերի արմատները և հրատապ խմբակցության նիստ հրավիրեցինք։ Եվ հենց այդ ժամանակ քաղաքապետն ասաց, որ միջոցներ ձեռնարկվել են, նկատողություն է հայտնվել, զգուշացվել, որ մյուս անգամ բետոն չլցնեն ծառերի բների շուրջը։ Մենք հարց տվեցինք ՝արդյո՞ք ընդլայնվելու է սրճարանը, պատասխանը եղավ՝ ոչ, որևէ բան չի ավելանում, կոնստրուկցիաներն էլ լինելու են թեթև, մոբիլ․ ուստի ես հավատում եմ մեր ՀՈԱԿ-ին, որը շատ ճիշտ գնահատական էր տվել, որ տնտեսվարողի գործունեության և սխալ խնամքի հետևանքով ծառերը հայտնվել էին վատ վիճակում։ Հիմա էլ՝ այսօր ֆիքսել ենք, որ երկու ծառ շատ վատ վիճակում է և էլի արտաքին գործոնների ազդեցության տակ»,- ասաց ավագանու անդամը, ապա հավելեց․

«Եթե ծառը գտնվում է քո տարածքում, դու պիտի գլխով պատասխան տաս այդ ծառի համար, միայն նորը տնկելով չի, որովհետև տարիներ են պետք, որպեսզի նորը հասնի այն ուժին, որը նախկինն ուներ։ Ես գտնում եմ, որ պետք է քննություն իրականացվի, և եթե ծառին վնաս են պատճառել, պիտի պատժվեն, կլինի այս տնտեսվարողը, թե մեկ ուրիշը»,- եզրափակեց նա։