Բենզինը նորից թանկանում է
Հայաստանում բենզինն ու դիզվառելիքը նորից սկսել են թանկանալ: Մարտ-ապրիլ ամիսներին բենզինի գները որոշակի անկում գրանցեցին` 1 լիտրի հաշվով հասնելով ընդհուպ 270-280 դրամի: Դիզելն էլ 300-ի սահմաններում էր: Եվ դա արդեն սկսեցին ներկայացնել Նիկոլ Փաշինյանի կառավարության հերթական շլացուցիչ ձեռքբերումը, թե նա եկավ, ու բենզինը էժանացավ: Թեպետ Փաշինյանն արդեն երկու տարի է` վարչապետ է, ու նրա` իշխանության գալուց հետո բենզինը մի բան էլ թանկացել էր` էժանանալու փոխարեն: Իսկ վերջին ամիսների գնանկումը ընդամենը աշխարհում նավթի գների իջեցմամբ էր պայմանավորված:
Հիմա նորից սկսել է թանկանալ բենզինը: Այսօր լցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինն արդեն 310-320 դրամով է վաճառվում, պրեմիումը` 320-330:
Եվ սա ոչ ոք չի կապում Նիկոլ Փաշինյանի կառավարության գրանցած հեղափոխական հաջողությունների հետ:
Բայց սա միակ անակնկալը չէ վարորդներին: Հուլիսի կեսերից գազալցակայաններում թանկացել է նաև գազը: Որոշ տեղերում ուղիղ թանկացում է տեղի ունեցել` 10-20 դրամով, իսկ որոշ լցակայաններում էլ սեփականատերերը մեքենայությունների են դիմել` գինը պահել են նույնը, սակայն քաշի մեջ են խաբում: Նույն արժեքի չափ լիցքավորած գազով արդեն ավելի քիչ տարածություն ես անցնում: Այ սա, իսկապես, կարելի է գրանցել Փաշինյանի կառավարության «հաջողությունների» շարքում, որ չկարողացան ռուսների հետ այնպես լեզու գտնել, որ գազը չթանկացնեն:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին
Իրանը հարձակվել է Բահրեյնի և Քուվեյթի վրա՝ ԱՄՆ-ի հարվածներից հետո
Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ